Դիմում եմ ԱԺ քաղաքական մեծանասնութեանը։
Հիմա ոչ թէ Նիկոլ, այլ պետութիւն պահելու ժամանակն է։
Դիմում եմ ԱԺ քաղաքական մեծանասնութեանը։
Հիմա ոչ թէ Նիկոլ, այլ պետութիւն պահելու ժամանակն է։
Երկրի սահմաններին եւ երկրի ներսում իրավիճակը ծայրայեղ լարւած է։ Ունենք հաշւած ժամեր գրագէտ եւ լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու եւ վատագոյն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատւութիւն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։
Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով յայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդիւնք չի տւել, ընդունեց դրա տապալումը եւ խոստովանեց, որ ինքը, ըստ էութեան, այլեւս չի պատկերացնում իր անելիքը։
Ակնյայտ է, որ տապալւած բանակցային բովանդակութեամբ եւ անելիքի չիմացութեամբ հնարաւոր չէ դժւար այս պատմական պահին երկիր ղեկավարել եւ պետութիւն ներկայացնել։
Դուք ճշմարտութիւնը լսելուց մի հիստերիկացէք: Դրա փոխարէն ազատւէք գերութիւնից:
Առաջարկում եմ ձեզ Նիկոլի պաշտօնանկութեան հարցով շտապ քննարկումներ սկսել: Դուք պարտաւոր էք հիմա դա անել:
Այս իրավիճակում որեւէ բանական մարդ չի կարող ներքին անկայունութեան եւ անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առաւել եւս՝ շահագրգիռ լինել դրանում։
Որպէս քաղաքական ուժ պահն է փոխելու հիմանական հարցադրումը.
Հիմա ոչ թէ Նիկոլ, այլ պետութիւն պահելու ժամանակն է։
Նորից եմ կրկնում առաջարկս.
Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի եւ վարչապետի պաշտօնանկութեան օրակարգով շտապ քննարկում սկսէք։
Հայաստանը պէտք է ունենայ նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։
Սա թոյլ կը տայ էապէս ուժեղացնել դաշնակիցների եւ միջազգային հանրութեան հետ աշխատանքը։
Սա թոյլ կը տայ նաեւ էապէս փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծւած իրավիճակից:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ