Ուզում եմ վստահեցնել, որ ամէն րոպէ, ամէն ինչ անում ենք իրավիճակի ազգային շահերից բխող հանգուցալուծման համար. յայտնում է ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը:
«alikonline.ir» - Ուզում եմ վստահեցնել, որ ամէն րոպէ, ամէն ինչ անում ենք իրավիճակի ազգային շահերից բխող հանգուցալուծման համար. յայտնում է ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը:
«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթելեանին։ Հանդիպմանը քննարկւել է պատգամաւորի կողմից հանրայնացւած առաջարկը՝ առկայ իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերեալ: Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամութիւնն է յայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղւած կը լինեն երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարմանը»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատւական համակարգի տնօրէն Տէր Եսայի քահանայ Արթենեան: