Հա

Քաղաքական

16/09/2022 - 12:20

Յուսամ՝ մեր ժողովուրդն իր իմաստնութիւնը կը վերագտնի

 

Սեպտեմբերի 14-ին Hraparak TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ազատամարտիկ, «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսեանը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին Hraparak TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ազատամարտիկ, «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսեանը: Նա խօսել է հայրենիքի պաշտպանութեան, հայոց պետականութեան ամրապնդման գործում կամաւորական շարժման առաքելութեան, պաշտպանական պետական կառոյցների հետ համագործակցութեան հարցերի շուրջ, անդրադարձել վերջին տարիներին ՀՀ իշխանութիւնների՝ Հայոց բանակի նկատմամբ որդեգրած կեցւածքներին, բանակը հետեւողականօրէն թուլացնելու եւ պետութիւնը անվտանգային նորանոր մարտահրաւէրների առջեւ կանգնեցնելու անխոհեմ քաղաքականութեանը:

«Ցաւօք, մենք տեսանք, որ ամրոցը գրաւում են ներսից: 2018 թւականի փոփոխութիւններից յետոյ մենք տեսանք, որ այս իշխանութիւնները եկել են երկիրը ծրագրաւորւած քանդելու: Եւ պատահական չէր, որ առաջին հարւածներն ստացաւ բանակը, նրա սպայական կազմը, միջին սպայական կազմը, գեներալիտետը, մարդիկ, որ 90-ականների կռւի բովով էին անցել, գիտէին տեղանքի իւրաքանչիւր սանտիմետրը, գիտէին խնդիրները: Այդ մարդկանց հանեցին արանքից, որպէսզի նրանք խոչընդոտ չդառնային այն ծրագրին, որ իրենք փորձելու էին իրականացնել: Համակարգերը չեն աշխատում, համակարգեր չկան, մասնագէտներ չկան, հանեցին, բերեցին երկու բառ անգլերէն խօսող կամ ընդհանրապէս անգրագէտ մարդկանց»,- ասել է Իգոր Սարգսեանը: Նրա խօսքով՝ ՀՀ նոր իշխանութիւնները սկսեցին բանակ ներմուծել միանգամայն այլ արժէքներ՝ ինչ-որ թէժ գծեր հրամանատարներից բողոքելու համար, ելակային տրամադրութիւններ ու չգիտեմ էլ ինչեր, յայտարարեցին բանակում տիրող կոռուպցիայի, զինւորների անապահով վիճակի մասին, բայց բանակը հասցրին այն վիճակին, որ ոչ միայն զինւորի ներքնահագուստը, այլեւ սնունդն այսօր նրա հարազատներն ու ծնողներն են հոգում:

Իգոր Սարգսեանը նաեւ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել 44-օրեայ պատերազմի ժամանակ Շուշին միտումնաւոր կերպով անպաշտպան թողնելու, ինչպէս նաեւ ադրբեջանական լայնամասշտապ վերջին ագրեսիայի օրերին հայ կամաւորների ծառայութիւնից ՀՀ իշխանութիւնների՝ տարօրինակ կերպով հրաժարւելու մասին:

Հարցին՝ ի՞նչ յուսանք, ի՞նչ վերջաբան կունենայ այս ամէնը, Իգոր Սարգսեանը պատասխանել է. «Յուսամ, որ մեր ժողովուրդն իր իմաստնութիւնը կը վերագտնի, կը կանգնեն, կը հեռացնեն, կը վերականգնւի մեր պաշտպանութեան ճակատը, զինւորի ինքնավստահութիւնը»:

 

Յարակից լուրեր

  • «Մօտենալու են Երեւանին՝ սթափւէք». Իգոր Սարգսեան
    «Մօտենալու են Երեւանին՝ սթափւէք». Իգոր Սարգսեան

    Զիջում էք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գիւղերը, մօտենալու են Երեւանին՝ սթափւէք, մենք արդէն բաւականին կորցրել ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսեանը Կառավարութեան շէնքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակէտեր կառուցելու տեղեկատւութեանն ի պատասխան դիմադրութեան ակցիայի ժամանակ։

  • «Փաշինեանի համար արցախեան օրակարգ չկայ, նա Հայաստանի, հայկական շահի հետ կապ չունի»․ Իգոր Սարգսեան
    «Փաշինեանի համար արցախեան օրակարգ չկայ, նա Հայաստանի, հայկական շահի հետ կապ չունի»․ Իգոր Սարգսեան

    Երբ վտանգ է սպառնում քո գոյութեանը, պետք է պայքարես, եւ պայքարի բոլոր միջոցներն ու ձեւերը արդարացւած են՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսեանը՝ խօսելով Արցախը վերադարձնելու եւ գործող իշխանութիւնների ապազգային քաղաքականութեանը վերջ դնելու մասին։

  • Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին
    Ով ասում է՝ կայ կիրթ թուրք, պարզապէս չի տեսել թուրքին. Իգոր Սարգսեանը՝ Բերձորի ազատագրման մասին

    «Արցախեան գոյապայքարի համար Շուշիի ազատագրումը չափազանց կարեւոր էր։ Այն պոռթկումն ու ինքնավստահութիւնը, որ մենք՝ ազատամարտիկներս, ունեցանք, բերեց նրան, որ վստահօրէն պէտք էր ճանապարհ բացել Արցախի համար, եւ որեւիցէ մէկը չէր մտածում, որ Շուշին ազատագրելուց յետոյ այդքանով պէտք է սահմանափակւել»,- խօսելով արցախեան ազատամարտի կարեւորագոյն փուլերից մէկի՝ Բերձորի ազատագրման մասին, Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Բերձորի ազատագրման մարտերի մասնակից Իգոր Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։