Հա

Քաղաքական

16/09/2022 - 13:00

«Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ եւ հասնել Սիւնիքի միջանցքի բացմանը». Սէյրան Օհանեան

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծած հերթական, յարձակողական գործողութիւններն արդիւնք են նրան, որ Ադրբեջանը 44-օրեայ պատերազմում տարած յաղթանակից յետոյ փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջը, աւելացնել ճնշումները Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ եւ հասնել իր հեռահար իր նպատակներին՝ ճանապարհների, Սիւնիքի միջանցքի բացմանը։

«alikonline.ir» - Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծած հերթական, յարձակողական գործողութիւններն արդիւնք են նրան, որ Ադրբեջանը 44-օրեայ պատերազմում տարած յաղթանակից յետոյ փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջը, աւելացնել ճնշումները Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ եւ հասնել իր հեռահար իր նպատակներին՝ ճանապարհների, Սիւնիքի միջանցքի բացմանը։ Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Սէյրան Օհանեանը։ Գրում է Yerkir.am-ը։

Յաջորդ խնդիրն, ըստ նրա, այն է, որ ՀՀ իշխանութիւնները, հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպութիւնների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, նրա կողմից իրականացւած յանցագործութիւնները՝ խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժէքների նկատմամբ իրականացրած վայրագութիւնները, վարձկանների, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացւած բոլոր յանցագործութիւնները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։