Հա

Քաղաքական

16/09/2022 - 13:36

«Մենք ոչ թէ սկսել ենք Փաշինեանին անվստահութիւն յայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ 2 խմբակցութիւնների 35 ստորագրութիւնները առկայ են». Արծւիկ Մինասեան

«Չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրութեամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որը ինչպէս գիտէք կոնստրուկտիւ անվստահութեան քւէ է կոչւում։ Եթէ ընտրւում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարւում է հեռացւած։ Ֆորմալառումով պէտք է ունենանք ՔՊ-ի առնւազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քւէարկող ՔՊ-ական պատգամաւորներ»,- ասաց Մինասեանը։

«alikonline.ir» - «Չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրութեամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որը ինչպէս գիտէք կոնստրուկտիւ անվստահութեան քւէ է կոչւում։ Եթէ ընտրւում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարւում է հեռացւած։ Ֆորմալ առումով պէտք է ունենանք ՔՊ-ի առնւազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քւէարկող ՔՊ-ական պատգամաւորներ»,- ասաց Մինասեանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն այդ որոշմանը կարող է գալ կամ հանրային ճնշման ներքոյ, կամ հասնակալով, որ դա հանրութեան պահանջն է։

«Մենք պառլամենտում ոչ թէ սկսել ենք անվստահութիւն յայտնելու կոնկրետ գործընթաց, այլ հրապարակել ենք, որ երկու խմբակցութիւնների 35 ստորագրութիւնները առկայ են, 36-րդ ստորագրութիւնը՝ ոչ. ՔՊ-ական հատւածից վերաբերում է Իշխան Զաքարեանին, ես տեղեկութիւն չունեմ իրենից, թէ նա պատրաստ է մասնակցել այս նախաձեռնութեանը, թէ ոչ»,- ասաց պատգամաւորը

Մինասեանը նշեց, որ չի կարելի գործընթացը տապալւած համարել, քանի որ ԱԺ դեռ չի մուտքագրւել։

«Երբ առաջ են բերում այն հարցը, թէ վարչապետի թեկնածու առաջարկէք, դա նշանակում է շեղել թեման, այնինչ գլխաւոր մարտահրաւէրը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի գրեթէ բոլոր հատւածներն ադրբեջանական ներխուժման վտանգի տակ են
    Հայաստանի գրեթէ բոլոր հատւածներն ադրբեջանական ներխուժման վտանգի տակ են

    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը երէկ՝ դեկտեմբերի 6-ին «Նոր ռազմական գործողութիւնների ռիսկեր» թեմայով քննարկմանը յորդորեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիայի դրսեւորումները չբնութագրել որպէս «սահմանային լարւածութիւն»։

  • Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են
    Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են

    Իշխանութեան հետ բանակցութիւնները ձախողւել են, եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը համաձայնութեան չի եկել ընդդիմութեան կողմից շրջանառութեան մէջ դրւած յայտարարութեան նախագծի շուրջ, «Ազատութեան»-ը փոխանցեց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

  • Մեր ռազմավարութիւնը պէտք է լինի աշխատանքը ժողովրդի եւ ազգային ինստիտուտների հետ
    Մեր ռազմավարութիւնը պէտք է լինի աշխատանքը ժողովրդի եւ ազգային ինստիտուտների հետ

    Մեր ո՛չ քաղաքական նպատակադրումներում է փոփոխութիւն կատարւել, ո՛չ էլ տրւած գնահատականներում։ Ո՛չ «Վերածւող Հայաստան»-ն է իր տւած գանահատականները փոխել այս իշխանութիւնների նկատմամբ, ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ո՛չ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցութիւնը։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

  • Մանդատը միջոց է, գործիք՝ իշխանութեանը հեռացնելու համար
    Մանդատը միջոց է, գործիք՝ իշխանութեանը հեռացնելու համար

    ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղարն ակնկալում է, որ իշխանութեանը հեռացնելու իրենց գործողութիւններին կը միանայ նաեւ սփիւռքը։

    Երբ կը գայ խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու, որից յետոյ սահմանադրական ճգնաժամ առաջացնելու պահը, մանդատները պէտք չեն լինի ընդդիմութեանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի «Աբովեան Time» հաղորդման ժամանակ։

  • ԱԺ բերւած ԱՀ արտայայտութիւնը ողջունելի է, բայց կառավարութեան նախագծում դա չկայ
    ԱԺ բերւած ԱՀ արտայայտութիւնը ողջունելի է, բայց կառավարութեան նախագծում դա չկայ

    ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ընդգծեց՝ վարման խօսքում բարձրաձայնած նոյն հարցն առ այն, որ ԱԺ ներկայացւած փաթեթում տեղեկանքների մասում դրւած յայտարարութեան նախագիծը, չի համապատասխանում կառավարութեան հաստատած տարբերակին։ Մի տեղ գրւած է «Լեռնային Ղարաբաղ», միւսում՝ «Արցախի Հանրապետութիւն»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։