Հա

Քաղաքական

18/09/2022 - 13:15

«Ադրբեջանին կարող են այնպիսի քարտէզ պարտադրել, որ ստիպւած լինի հրաժարւել ոչ միայն Արցախի, այլ նաեւ անկլաւների նկատմամբ նկրտումներից». ադրբեջանագէտ 

Ադրբեջանն ամէն կերպ հրաժարւում է Հայաստանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել ԽՍՀՄ քարտէզներով, քանի որ ինքն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդ, այլ համարում է 1918-1920 թթ-ի Դեմոկրատական Ադրբեջանի իրաւայաջորդ։ 

«alikonline.ir» - Ադրբեջանն ամէն կերպ հրաժարւում է Հայաստանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել ԽՍՀՄ քարտէզներով, քանի որ ինքն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդ, այլ համարում է 1918-1920 թթ-ի Դեմոկրատական Ադրբեջանի իրաւայաջորդ։ Բացի սա, ԽՍՀՄ քարտէզները իրենցից յստակ սահմաններ են ենթադրում եւ վկայում որոշակի տարածքների Ադրբեջանի կազմում չլինելու մասին, հէնց սրանից է Ադրբեջանը խուսափում, գիտի՝ եթէ համաձայնւի, ապա կարող են իրեն այնպիսի քարտէզ պարտադրել, որ ստիպւած լինի հրաժարւել ոչ միայն Արցախի, այլ նաեւ անկլաւների նկատմամբ նկրտումներից: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը:

Զրուցակիցն ընդգծում է, որ ԽՍՀՄ քարտէզների դէպքում կարելի է վիճարկել Ադրբեջանի այլ տարածքներ մասով եւս, քանի որ Ադրբեջանին, տարբեր ժամանակներում, տարբեր պատրւակներով նոյն Սիւնիքից ու Գեղարքունիքից հատւածներից ինչ-որ տարածքներ են տրւել՝ կենդանիներիին արածացնելու կամ այլ նպատաներով:

Ըստ փորձագէտի՝ հէնց այս պատճառով էլ Ադրբեջանը, առհասարակ, խուսափում է քարտէզների մասին խօսել եւ նախընտրում է ընդհանրապէս քարտէզների անուններ չլսել, այլ ռազմական հռետորաբանութեամբ իր ուզածը պարտադրել.

«Սա առաջին հերթին խօսում է իր քաղաքական ամբիցիաների մասին, ինքը գիտի, որ եթէ Հայաստանի հետ սահմաններն անցկացւեն քարտէզներով, ապա տարբեր ժամանակների քարտէզներ կան, որտեղ ընդհանրապէս իր ասած անկլաւները չեն ներառւում Ադրբեջանի կազմի մէջ, դրա համար փորձում է այս խնդրից խուսափել, ինչի համար էլ դիմում է բոլոր հնարաւոր եւ անհնար մեթոդներին: Հայաստանը, ցաւօք, չունի ողնաշարով քաղաքականութիւն, չի կարողանում ազդել այս գործընթացների վրայ եւ ստիպել Ադրբեջանին, որ վերադառնայ բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Գառնիկ Դաւթեանը:

Զրուցակիցը չի հաւատում, թէ Ադրբեջանը երբեւէ կը համաձայնւի իրաւական հենք ունեցող քարտէզներով բանակցել Հայաստանի հետ, բայց եթէ անգամ համաձայնւի էլ, ապա դա կը նշանաի, որ մեծ բան են խոստացել Ադրբեջանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։