Հա

Քաղաքական

18/09/2022 - 12:50

«Տպաւորութիւն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պահանջների վերաբերեալ երաշխիքներ են ստացել եւ սպասում են դրանց կեանքի կոչմանը, այլապէս կրկին կը մտնենք մարտական գործողութիւնների ակտիւ փուլ». Աբրահամեան

Հետաքրքիր զուգադիպութեամբ Ալիեւն ու Էրդողանը, մէկ օրւայ տարբերութեամբ, խօսում են Հայաստանի ուղղութեամբ տեղի ունեցած ագրեսիայի աւարտի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Հետաքրքիր զուգադիպութեամբ Ալիեւն ու Էրդողանը, մէկ օրւայ տարբերութեամբ, խօսում են Հայաստանի ուղղութեամբ տեղի ունեցած ագրեսիայի աւարտի մասին։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Իհարկէ այդ յայտարարութիւններից յետոյ Ադրբեջանը չի շտապում յետ քաշել իր ռեզերւային ուժերը կամ ռեժիմի փոփոխութիւն անել մարտական բարձր պատրաստականութեան բերւած զինւած ուժերի հարցում։

Աւարտւել է՞ պատերազմի այս փուլը՝ շատ դժւար է միանշանակ գնահատել։

Տպաւորութիւնս աւելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերեալ որոշակի երաշխիքներ են ստացել եւ սպասում են դրանց արագ կեանքի կոչմանը, հակառակ դէպքում կրկին կը յայտարարւի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» եւ նորից կը մտնենք մարտական գործողութիւնների ակտիւ փուլ։

Ամէն դէպքում «խաղաղասիրական» յայտարարութիւններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նւազագոյնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրութեանը ցոյց տալիս, թէ շահագրգիռ չեն պատերազմական գործողութիւնների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարւածի անսպասելիութիւնը ապահովելու համար»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։