Հա

Քաղաքական

18/09/2022 - 13:30

«Պէտք է սթափւել եւ լրջանալ». Ոսկանեան

Եթէ մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելութիւն ներկայացնելու յատկապէս սոցցաներում տիրող հրճւանքը մի կողմից, եւ Ռուսաստանի «դիւականացումն» ու մեր լալկանութիւնը՝ միւսից, ու փորձենք հասկանալ, թէ Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պէտք է սթափւել եւ լրջանալ։ Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - Եթէ մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելութիւն ներկայացնելու յատկապէս սոցցաներում տիրող հրճւանքը մի կողմից, եւ Ռուսաստանի «դիւականացումն» ու մեր լալկանութիւնը՝ միւսից, ու փորձենք հասկանալ, թէ Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պէտք է սթափւել եւ լրջանալ։ Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Մեր ազգային շահերի եւ անվտանգային սպառնալիքների տեսանկիւնից աշխարհում կան երկու դիւական եւ ծաւալապաշտական վարչախմբեր՝ Բաքւում եւ Անկարայում, որոնցից առաջինը օբիեկտիւօրէն բռնապետական է, իսկ երկրորդը՝ աւտորիտար։

Ըստ այդմ, դատելով, հէնց Ն. Փելոսիի յայտարարութիւններից, ԱՄՆ-ը ոչ միայն որեւէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաեւ պէտք է օժանդակի Հայաստանին հէնց դրանց դէմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցութիւնը։ Այս առումով՝ նւազագոյնը, որ կարող է անել համաշխարհային գերտէրութիւն ԱՄՆ-ը՝

1. Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակութիւն Բաքւի բռնապետական վարչախմբին եւ ծրագրել ու առաջ մղել Բաքւում ալիեւեան վարչախմբի փոփոխութիւն, որին կարող է նպաստ բերել նաեւ Հայաստանը։

2. Խստագոյն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտօնութիւններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելայն համաձայնութեան արդիւնք) Ռուսաստանի եւ Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետեւանքները մեղմելու առումով։ Դա հնարաւորութիւն կը տայ Երեւանին վերականգնելու իր սուբիեկտայնութիւնը միջազգային գործընթացներում, աննախադէպ ծաւալներով վերականգնելու մեր պետութեան անվտանգութեան համակարգը եւ Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհեալ իրաւունքներով օժտւած կարեւորագոյն «ամորտիզացիոն» հարթակ, որի միջոցով Վաշինգտոնը կարող է յարաբերւել նաեւ Թեհրանի եւ Մոսկւայի հետ։

Կան մի քանի այլ հնարաւորութիւններ եւս, բայց այս ամէնն իրացնել փորձելու համար կրկին նախ պէտք է սթափւել ու լրջանալ եւ լուծել խնդիրները Հայաստանի ներսում»,- գրել է Ոսկանեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։