Հա

Քաղաքական

19/09/2022 - 13:45

«ԱԺ ամբիոնից յոխորտացող Նիկոլը, թէ Բանակն ինչ ուզել է՝ տւել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է». Գեղամ Մանուկեան

Մէկ պահ կտրւելով այսօրւայ արարողակարգային խայտառակութիւններից, պետական համակարգի փլուզման վերջին դէպքերից...

Երանի այս ամէնը լինէր ամենաողբերգականն ու վատագոյնը։

ԲԱՅՑ մէկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան յաջորդած պետական համակարգի անհամարժէք արձագանգին, գործողութիւններին։

«alikonline.ir» - ԱԺ ՀՅԴ-ական պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մէկ պահ կտրւելով այսօրւայ արարողակարգային խայտառակութիւններից, պետական համակարգի փլուզման վերջին դէպքերից...

Երանի այս ամէնը լինէր ամենաողբերգականն ու վատագոյնը։

ԲԱՅՑ մէկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան յաջորդած պետական համակարգի անհամարժէք արձագանգին, գործողութիւններին։

Լուսաբացին էի դեռ խոստացել, որ Սիւնիքից վերադարձել եմ ու մի քանի արձանագրում էի ուզում անել։

Մատներս տեւական ժամանակ ստեղնաշարի վրայով անցնում են, գրում եմ, յետոյ ջնջում, ծանր ու թեթեւ անում։ Գրե՞մ իրական տեսածս ու արձանագրածս։ Գրում եմ, յետոյ մտածում, որ մեր, առանց այն էլ խարխլւած անվտանգային համակարգին կարող է վնասեմ։ Այդպէս 44-օրեայ պատերազմի օրերին լուռ մնացինք, քար լռութիւն պահպանեցինք, լեզուներս կծեցինք։ Իսկ այդ ընթացքում ԿԱԶՄԱԿԵՐՊՒԱԾ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՒԱԾՈՒԹԵԱՄԲ ԵՐԿԻՐԸ տարան պարտութեան ու հիմա բոլորին են մեղադրում, բայց ոչ իրենց։

ՈՒ այսպէս։

1. Սիւնիքում հակառակ հանրային, ժողովրդային անհանգստութիւններին, հարիւրաւոր արժանապատիւներ արդէն քանի օր, համախմբւած, կազմաւորւած, ինքնակազմակերպւած սպասում են Հայրենիքի իրենց հատւածի պաշտպանութեան գործին միանալու առաքելութեանը։ Սիսական ջոկատի նախկին հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասեանի, դաշնակցական կառոյցի, ԱԺ պատգամաւոր, նախկին քաղբանտարկեալ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսեանի շուրջ համախմբւած տասնեակներով, հարիւրներով տղերքը սպասում են ազդականչի ու իրական ծառայութեան, պաշտպանական կառոյցների կողմից տրամադրւելիք ամբողջական զինման ու հանդերձաւորման։

2. Չլինի այնպէս, որ այս իշխանութիւնը, Նիկոլը յատկապէս, իր սովորութեան համաձայն, յետոյ արդէն, զիջման գնալուց չքմեղանայ, փորձի արդարանալ, թէ Սիւնիքում պաշտպանութեան համար կամաւոր չկար։ ԿԱՆ։ Կազմակերպողներն էլ կան, նախաձեռնողնողներն էլ կան։ Չկայ պետական համակարգն իր սպասարկումով, կազմակերպմամբ ու այլ գործառոյթներով։

3. Կառավարութեան նիստում պատմութեան ուսուցչի հանդարտութեամբ ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի զինկոմիսարիատներ դիմելու յայտարարութիւնը զուրկ է իրականացման բոլոր տարրական պահանջներից ու պայմաններից (փակագծեր չեմ բացում, զուտ անվտանգային նկատառումներով)։

ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, բայց՝ ոչ հրապարկային։

ՄԻԱՅՆ մէկ բան։ ԱԺ ամբիոնից յոխորտացող Նիկոլը, թէ Բանակն ինչ ուզել է՝ տւել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ։

Թող մէկ հատ իր տան անկիւնները փնտրի, որդին գուցէ 2020-ին զրահաբաճկոնն ու սղաւարտը տուն է բերել, ուղարկի առաջնագիծ։ Հիմա դրա կարիքն անսահման է կամաւորագրման լիարժէք կազմակերպման համար։ Պոռոտախօս ՀԱՅՐԵՆԱԴԱՒԵՐ։

Ու վերջում, Իշխանասարի լուսանկարը, որ հրապարկում եմ, դէպի Սիւնիք միջպետական ճանապարհի հսկողն է։ Երեւանից ուղեւորւող բոլոր պատգամաւորները, պաշտօնեաները, նիկոլականները միշտ յիշեն. երբ անցնում են մայրուղով Սիսիանի տարածաշրջանի ողջ հատւածում Իշխանասարի գագաթներից, իրենց իսկ քաղաքականութեան արդիւնքում յայտնւած ադրբեջանցի դիպուկահարհները հսկում են նրանց, ու մի պատահական օր, պատահաբար, իրենց քարոզած կեղծ խաղաղասիրութեան արդիւնքում, մէկ գնդակով կարող է… լռութիւն....»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։