Հա

Քաղաքական

21/09/2022 - 08:45

Փաշինեանի այցին ընդառաջ կարմիր բերետաւորները քաշքշելով բերման ենթարկեցին զոհւածների ծնողներին

 Այսօր վաղ առաւօտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինւորական պանթէոնում: Առաւօտեան ժամը 6-ից այստեղ են մեծ թւով անվտանգութեան աշխատակիցներ:

«alikonline.ir» - Այսօր վաղ առաւօտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինւորական պանթէոնում: Առաւօտեան ժամը 6-ից այստեղ են մեծ թւով անվտանգութեան աշխատակիցներ: Գրում է News.am-ը:

Կարմիր ու սեւ բերետաւորներ շղթայ են կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետաւորները սկսեցին բերման ենթարկել զոհւած զինծառայողների ծողներին, այդ թւում կանանց, որոնք եկել էին այստեղ թոյլ չտալու, որպէսզի Անկախութեան օրւայ տօնի կապակցութեամբ Նիկոլ Փաշինեանն այցելի «Եռաբլուր»:

«Մենք չենք ուզում ինքը պղծի մեր երեխեքի շիրիմները», «Նիկոլ դաւաճան», «Հազար փոս էլ թող ձեր համար փորեն»,- բացականչում էին ծնողները:

 

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը
    Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը

    168.am-ի հետ զրոյցում վրացի եւրոպագէտ Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ դժւար է իր համար մեկնաբանել, թէ որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդէն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրիւսէլի մասնակցութեամբ էր սկսւել դեռեւս անցեալ տարեվերջից:

  • «Յաղթողի հետ լրիւ այլ լեզւով են խօսում, պարտւողի հետ՝ լրիւ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդիւնքների մասին
    «Յաղթողի հետ լրիւ այլ լեզւով են խօսում, պարտւողի հետ՝ լրիւ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդիւնքների մասին

    Նիկոլ Փաշինեանի կողմից ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հռչակագրի եւ Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանի, կոնկրետ հետեւանքներ չի ունենայ:

    «Յատկապէս Պեսկովի՝ Հայաստանը, միանշանակ, կը մնայ ՀԱՊԿ անդամ» ֆրազայից յետոյ հասկանալի է, որ ոչ մի հետեւանք էլ չի լինի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց քաղտեխնոլոգը:

  • Նիկոլ Փաշինեանը ստեղծում է ֆինանսական ոստիկանութիւն
    Նիկոլ Փաշինեանը ստեղծում է ֆինանսական ոստիկանութիւն

    Կառավարութիւնը նախատեսում է յաջորդ տարւանից ներդնել քաղաքացիների եկամուտների պարտադիր յայտարարագրման համակարգ, որն ամբողջութեամբ գործելու է մի քանի տարւայ ընթացքում՝ փուլերով։

    Այդ համակարգը, գոնէ մինչ այս պահը հրապարակւած տարբերակով, պարունակում է բազմաթիւ խրթին դրոյթներ, անորոշ ձեւակերպումներ, որոնց նպատակը, թերեւս, այն է, որ հնարաւորինս քիչ մարդ հասկանայ, թէ ինչ է իրականում ցանկանում կառավարութիւնը։

  • «Նիկոլ Փաշինեանի «բաց սահմանների» քաղաքականութիւնը»․ Անդրանիկ Թեւանեան
    «Նիկոլ Փաշինեանի «բաց սահմանների» քաղաքականութիւնը»․ Անդրանիկ Թեւանեան

    Նիկոլ Փաշինեանը 44-օրեայ պատերազմը եւ մեր պարտութիւնը հռչակեց որպէս բարեբախտութիւն եւ հնարաւորութիւն։ Ասեց՝ վերջապէս հնարաւորութիւն է ստեղծւել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լաւ ապրել։

  • Տարածաշրջանի ամենաժողովրդավարական ուսը
    Տարածաշրջանի ամենաժողովրդավարական ուսը

    Հայաստանում վերջին չորսուկէս տարիներին ժողովրդավարութիւնը ենթարկւել է հետեւողական, մեթոդական դեգրադացիայի։ Յեղափոխական, այսինքն՝ գոնէ մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանը հաշւած տարիների ընթացքում դարձել է աւտորիտար ղեկավար՝ դրան բնորոշ բոլոր յատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամեակներ շարունակ քննադատում էր նախկին իշխանութիւններին, եւ մեծ հաշւով դրա շնորհիւ էլ եկաւ իշխանութեան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։