Հա

Քաղաքական

21/09/2022 - 14:20

«Ռուսաստանը պէտք է աւելի վճռական լինի». Յակոբ Տէտ-Խաչատուրեան

Բոլորս էլ գիտենք, որ ռազմական գործողութիւնների դադարեցման գործում գլխաւոր դերակատարը Ռուսաստանն է` հակառակ այս խաղերին եւ յայտարարութիւններին: Բայց նաեւ պէտք չէ թերագնահատել Ֆրանսիայի թափած ճիգը` հարցը ՄԱԿ-ի խորհուրդ տանելով: Դա ողջունելի է: Մենք միշտ էլ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի ունեցած կարեւոր դերակատարուիւնը, որից ցանկանում ենք, որ աւելի վճռական լինի եւ մի քիչ աւելի իրապաշտ լինի Ադրբեջանի ոտնձգութիւնների նկատմամբ, բայց նաեւ ասել ենք, որ Մինսկի համանախագահող երկրները յատուկ պարտականութեամբ եւ ներդրմամբ, թէ ԱՄՆ-ն, թէ Ֆրանսիան, պէտք է այսպիսի իրավիճակներում հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն:

«alikonline.ir» - Բոլորս էլ գիտենք, որ ռազմական գործողութիւնների դադարեցման գործում գլխաւոր դերակատարը Ռուսաստանն է` հակառակ այս խաղերին եւ յայտարարութիւններին: Բայց նաեւ պէտք չէ թերագնահատել Ֆրանսիայի թափած ճիգը` հարցը ՄԱԿ-ի խորհուրդ տանելով: Դա ողջունելի է: Մենք միշտ էլ ասել ենք, որ գնահատելով հանդերձ Ռուսաստանի ունեցած կարեւոր դերակատարուիւնը, որից ցանկանում ենք, որ աւելի վճռական լինի եւ մի քիչ աւելի իրապաշտ լինի Ադրբեջանի ոտնձգութիւնների նկատմամբ, բայց նաեւ ասել ենք, որ Մինսկի համանախագահող երկրները յատուկ պարտականութեամբ եւ ներդրմամբ, թէ ԱՄՆ-ն, թէ Ֆրանսիան, պէտք է այսպիսի իրավիճակներում հայանպաստ դիրքորոշումներ որդեգրեն: Այդ պահով ողջունելի է, բայց նրանց վերագրել պատերազմի դադարում մի քիչ չափազանցւած է. այս մասին Եռաբլուր զինւորական պանթէոնում յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Անդրադառնալով Թուրքիայի արձագանգին` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցի եւ հնչեցրած յայտարարութիւնների վերաբերեալ, դաշնակցական գործիչը նշեց, որ Թուրքիան կարողանում է լաւ օգտագործել Արեւմուտքի եւ Արեւելքի մէջ կապերը եւ առաւաելագոյն իր շահերն առաջ տանել, իսկ այդ շահերի մէջ է Հայոց Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութիւնը: «Այդ ուղղութեամբ, կարծում եմ, որ ԱՄՆ-ն սկզբունքային որոշում է կայացրել, որին ընդվզել է Թուրքիան, բայց կարծում եմ, որ սա մեծ խաղի մէջ մեծ ազդեցութիւն չի ունենայ: Բուն խնդիրը այլ ռազմավարական հարցերն են, որոնց վերաբերեալ կան լուրջ հարցեր, որոնք եթէ չլուծւեն, ապագայում կարող են տանել լուրջ առճակատման եւ խզման»,- նշեց Տէր-Խաչատուրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։