Հա

Քաղաքական

22/09/2022 - 11:55

Արցախի ԱԳ նախարարը մի խումբ կոնգրեսականների, սենատորների հետ քննարկել է Արցախի արտաքին քաղաքականութեանը առնչւող հարցեր

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախումբը սեպտեմբերի 20-ին եւ 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների եւ օրէնսդիր թեւի ներկայացուցիչների հետ։

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախումբը սեպտեմբերի 20-ին եւ 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների եւ օրէնսդիր թեւի ներկայացուցիչների հետ։

Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարարութիւնից յայտնում են՝ հանդիպումների ընթացքում քննարկւել են Արցախի արտաքին քաղաքականութեանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցեր։

Նախարար Բաբայեանը երախտագիտութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի հետ սերտ յարաբերութիւնները շարունակական եւ արդիւնաւէտ կը լինեն նաեւ ապագայում։

Հանդիպումներին մասնակցել են նաեւ ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։