Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն գրաւել նախ Սիւնիքը, իսկ յետոյ՝ ողջ Հայաստանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Արմէն Այւազեանը։
«alikonline.ir» - Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն գրաւել նախ Սիւնիքը, իսկ յետոյ՝ ողջ Հայաստանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Արմէն Այւազեանը։
Նա նշեց, որ ֆորմալ առումով Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն Ռուսաստանի Դաշնութիւնը չի կատարում իր պարտաւորութիւնները ամբողջ ծաւալով։
«Նրանք գնդակոծեցին Հայաստանի քաղաքները, բայց Մոսկւայի կողմից նոյնիսկ դատապարտման յստակ գնահատական չհնչեց։ Դա կարելի է բացատրել Ուկրայինայում առկայ խնդիրներով, Բաքւի ու Անկարայի հետ յարաբերութիւնները չփչացնելու ցանկութեամբ եւ շատ ուրիշ բաներով։
Բայց Հայաստանից ռուսական զօրքերի դուրսբերմամբ մեզ չի յաջողւի արագօրէն լրացնել դրանց բացակայութիւնը միջազգային այլ ուժերով։ Կասկածելի է, որ արեւմտեան զօրքերը կը պայքարեն մեզ համար Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ։ Արեւմուտքը նոյնիսկ չի դատապարտում Թուրքիային եւ Իսրայէլին Ադրբեջանին զինելու համար։ Ինչո՞ւ սրանից եզրակացութիւններ չեն արւում։ Պէտք է մտածել ու հասկանալ, թէ նչպէես կարող է մեզ օգնել Ռուսաստանը՝ լինի դա սպառազինութեամբ, հետախուզութեամբ եւ այլն։ Պէտք է վերականգնել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, որը կարող է իրական աջակցութիւն ցուցաբերել, քանի որ նրա զօրքերը այստեղ են տեղակայւած»,- ընդգծեց Այւազեանը։
Փորձագէտը կոչ է արել սերտ համագործակցել Իրանի հետ, որն անընդհատ զգուշացնում է Հայաստանի հարաւի օկուպացիայի անընդունելիութեան մասին։ Ադրբեջանի ագրեսիան բացայայտօրէն դատապարտեց Հնդկաստանը, որը նոյնպէս շահագրգռւած չէ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան առանցքի ամրապնդմամբ։ Ուստի անհրաժեշտ է նաեւ ակտիւացնել ռազմական համագործակցութիւնը Նիւ Դելիի հետ։
«Եթէ Արեւմուտքի որոշ երկրներ պատրաստ են էական աջակցութիւն ցուցաբերել, ապա մենք էլ պէտք է փորձենք դա օգտագործել։ Ընդհանրապէս, հաւաքական Արեւմուտքը, որը ցանկանում է դուրս բերել Ռուսաստանի Դաշնութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանից, չի ասում, որ պատրաստ է մեզ ընդունել իր դաշինքի մէջ։
Պէտք է յոյսը դնել տեղում եղածի վրայ եւ աշխատել դաշնակիցների հետ, իսկ Ռուսաստանի Դաշնութեան դուրս գալը Հայաստանից շատ թանկ կարժենայ մեզ համար»,- յաւելեց Այւազեանը։