Հա

Քաղաքական

23/09/2022 - 09:20

«Տարածաշրջանում սահմանների փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին ԻԻՀ դիրքորոշումը յստակ է». Փաշինեանը հանդիպել է Ռէյիսիին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի հետ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են ՀՀ կառավարութիւնից:

ՀՀ վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածաւալ ագրեսիային եւ դրա հետեւանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողութիւնների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղութեամբ միջազգային հանրութեան, այդ թւում` Իրանի համարժէք արձագանգի կարեւորութիւնը:

Նիկոլ Փաշինեանը գոհունակութիւն է յայտնել իրանական կողմի յստակ գնահատականների կապակցութեամբ եւ կարեւորել ստեղծւած իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցութիւնը:

Էբրահիմ Ռէյիսին նշել է, որ Իրանն ուշադրութեամբ հետեւում է զարգացումներին եւ յաւելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պէտք է լուծւեն բացառապէս խաղաղ ճանապարհով:

Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի խօսքով` պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ տարածաշրջանում սահմանների փոփոխութեանն անթոյլատրելիութեան վերաբերեալ Իրանի դիրքորոշումը յստակ է եւ Հայաստանի հետ Իրանի կապը չպէտք է վտանգւի:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը՝ յաւելելով, որ Հայաստանի անվտանգութեան հարցը կարեւոր է Իրանի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետութիւնների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութեան հետագայ զարգացման ու ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարւել նաեւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի:

 

Յարակից լուրեր

  • Հանրապետութեան նախագահը այցելել է «Փարանդ» մետրոյի կայան
    Հանրապետութեան նախագահը այցելել է «Փարանդ» մետրոյի կայան

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, այցելել է Փարանդ քաղաքում կառուցւող նոր մետրոյի կայան:

  • «Ապագան ուսանողինն է». Հանրապետութեան նախագահ
    «Ապագան ուսանողինն է». Հանրապետութեան նախագահ

    Ոմանք ձգտում են համալսարանների եւ գիտութեան փակմանը, սակայն, անձամբ հակառակն եմ ցանկանում, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ուսանողների օրւայ առիթով, «Թեհրան» պետական համալսարանում ունեցած իր ելոյթի ընթացքում նշել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

  • Առանձնեակապետութիւն
    Առանձնեակապետութիւն

    Ցանկացած ժողովրդավարութեան առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առաւելագոյն չափով ապակենտրոնացւած է, դրանում ներգրաււած են իշխանութեան հնարաւորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշումները զերծ պահել կամայականութիւններից, քաղաքական կոնիւնկտուրայից, անձնական շահագրռւածութիւններից։ 

  • Տեղի է ունեցել Իրաքի վարչապետի պաշտօնական դիմաւորման արարողութիւնը
    Տեղի է ունեցել Իրաքի վարչապետի պաշտօնական դիմաւորման արարողութիւնը

    Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալ-Սուդանին պաշտօնը ստանձնելուց յետոյ առաջին այցն է կատարում Թեհրան: Այդ երկրի վարչապետին «Մեհրաբադ» օդանաւակայանում ընդունել է Իրանի տնտեսութեան եւ եկամուտների նախարար Սէյէդ Էհսան Խանդուզին:

  • «Մաքրանի ափերը վերածելու ենք ռազմավարական, տնտեսական եւ զբօսաշրջային նշանակութեան առանցքային ուղղութեան». Հանրապետութեան նախագահ
    «Մաքրանի ափերը վերածելու ենք ռազմավարական, տնտեսական եւ զբօսաշրջային նշանակութեան առանցքային ուղղութեան». Հանրապետութեան նախագահ

    Մաքրանի ափերը վերածելու ենք ռազմավարական, տնտեսական եւ զբօսաշրջային նշանակութեան առանցքային ուղղութեան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Հորմոզգան քաղաք կատարած այցելութեան եւ Բանակի նաւատորմի ուժերի զօրավարժութեան ընթացքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։