Հա

Քաղաքական

23/09/2022 - 11:59

Դաշնակցութեան համար ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը անսակարկելի է

Արթուր Խաչատրեանի խօսքով՝ ադրբեջանական յարձակումը խաղաղութեան դարաշրջանի ուղղակի հետեւանքն է, որից խուսափել հնարաւոր չէ, նման յարձակումներ էլի կը լինեն։ Խաղաղութիւնը պէտք է հաստատել ու պարտադրել, միակողմանի զիջումներով հնարաւոր չէ խաղաղութեան հասնել։

«alikonline.ir» - Newarmenia-ի տաղաւարում է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Արթուր Խաչատրեանի խօսքով՝ ադրբեջանական յարձակումը խաղաղութեան դարաշրջանի ուղղակի հետեւանքն է, որից խուսափել հնարաւոր չէ, նման յարձակումներ էլի կը լինեն։ Խաղաղութիւնը պէտք է հաստատել ու պարտադրել, միակողմանի զիջումներով հնարաւոր չէ խաղաղութեան հասնել։

Նա անդրադարձել է հարցին, թէ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը պատշաճ չարձագանգեցին ու չաջակցեցին Հայաստանին։ «Մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ նոյնը չեն, ինչ Թուրքիայի յարաբերութիւններն Ադրբեջանի հետ։ Այո, մեր ռազմավարական դաշնակիցն է, եթէ ռուսական զօրքը նոյեմբերի 9-ին չմտնէր Ղարաբաղ, մենք բոլորս հասկանում ենք, որ Ստեփանակերտում այսօր կը լինէին ադրբեջանական զինւորները։ Ռուսներն Արցախում անում են այն, ինչ կարողանում են կամ ուզում։ Եթէ մենք ուզում ենք ասել՝ ռուսներ, վատ էք անում, պէտք է այլընտրանք ունենանք»,- նշել է պատգամաւորը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Արթուր Խաչատրեանը հարցադրում է արել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դէպքում ո՞րն է այլընտրանքը։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր կանգնած է ռէալ վտանգի առաջ՝ ոչ թէ տալու, այլ պահանջելու «Զանգեզուրի միջանցք», որ Հայաստանը կապւի Սիւնիքի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։