Հա

Քաղաքական

23/09/2022 - 13:19

«Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՛չ ինձ են ճանաչում, ո՛չ՝ ՀՅԴ-ին». Սաղաթելեանն իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասին

Երէկ «Փաստինֆօ»-ն յայտնեց, որ իշխանութիւնները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտէի աշխատակիցները միմեանց յաջորդելով ստուգումներ եւ խուզարկութիւններ են իրականացրել Իշխան Սաղաթելեանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերութիւններում։

«alikonline.ir» - Երէկ «Փաստինֆօ»-ն յայտնեց, որ իշխանութիւնները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրութիւն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտէի աշխատակիցները միմեանց յաջորդելով ստուգումներ եւ խուզարկութիւններ են իրականացրել Իշխան Սաղաթելեանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերութիւններում։

Ըստ լրատւամիջոցի` ստուգումներն սկսւել են դեռեւս «Դիմադրութիւն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբիւրի փոխանցմամբ շուրջ մէկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկւել է Սաղաթելեանի հօրը պատկանող ընկերութիւնը եւ առգրաււել են գրասենեակային համակարգիչները եւ գոյքը։ Այնուհետեւ հարցաքննութեան են կանչւել Սաղաթելեանի հայրը եւ հարազատները։

ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածաւալ գործողութիւններ են իրականացրել անգամ Սաղաթելեանի հետ հեռաւոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերութիւններում եւ բիզնեսներում։

ՊԵԿ-ի ստորաբաժանումների գործողութիւնները` համաձայն աղբիւրի, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասեանը, որին «Դիմադրութիւն» շարժման հաւաքներից մէկի ժամանակ Սաղաթելեանն անւանել էր «Սորոսի վաստակ»։

Թեմայի շուրջ Yerkir.am-ը եւս զրուցեց Իշխան Սաղաթելեանի հետ։ Նա նշեց, որ այս փուլում այլ մեկնաբանութիւն չունի` աւելացնելով.

«Եթէ որեւէ մէկին թւում է, թէ ինձ նման մեթոդներով կարող են վախեցնել կամ լռեցնել, ուրեմն ո՜չ ինձ են ճանաչում, ո՜չ՝ Դաշնակցութեանը, ուստի իրենց խորը հիասթափութիւն է սպասւում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։