Հա

Քաղաքական

24/09/2022 - 13:35

«Հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը». Ռուբէն Սաֆրաստեան

Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

«alikonline.ir» - Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

Նրա խօսքով՝ Թուրքիան փաստացի աջակցում է Ադրբեջանին՝ նրան հրահրելով Հայաստանի հետ առճակատման։

«Իմ գնահատմամբ՝ հէնց Թուրքիան է ղեկավարում Հայաստանի դէմ Ադրբեջանի ագրեսիւ գործողութիւնները։ Տւեալ գործողութիւնները, քիչ հաւանական է, որ կը սահմանափակւեն միայն սահմանին բախումներով»,- ասաց թուրքագէտը։ Ըստ նրա՝ Բաքուն եւ Անկարան հեռուն հասնող նպատակներ ունեն։ Խօսքը, մասնաւորապէս, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» մասին է։

«Այն պանթուրքական ծրագրերի իրականացման տեսակէտից կարող է կարեւոր դեր խաղալ։ Բացառւած չէ, որ Անկարայի եւ Բաքւի ախորժակն այնքան մեծ է, որ հասնում է մինչեւ Հայաստանի Սիւնիքի մարզ եւ նոյնիսկ աւելի հեռու։ Այս պայմաններում դժւար է խօսել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին»,- ասաց թուրքագէտը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։