Հա

Քաղաքական

26/09/2022 - 11:15

Մի խայտառակ գործողութեան հետքերով․ Աւետիք Չալաբեան

Երէկ համացանցում տարածւեց Թուրքիային երկու քուրդ զինեալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) եւ Հուսէյն Յլդրիմի (Ալիշեր) արտայանձման խայտառակ նորութիւնը։ Դեռեւս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի յատուկ ծառայութիւնները յայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մօտձերբակալել եւ Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մէկ օր անց քրդականկազմակերպութիւնների խորհուրդը Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին էրմեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցութեան համար (երկու յղումները՝ ստորեւ)։

Երէկ համացանցում տարածւեց Թուրքիային երկու քուրդ զինեալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) եւ Հուսէյն Յլդրիմի (Ալիշեր) արտայանձման խայտառակ նորութիւնը։ Դեռեւս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի յատուկ ծառայութիւնները յայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մօտ ձերբակալել եւ Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մէկ օր անց քրդական կազմակերպութիւնների խորհուրդը Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցութեան համար (երկու յղումները՝ստորեւ)։
Հայաստանի Հանրապետութեան ԱԱԾ-ն՝ եւ Արդարադատութեան նախարարութիւնը երէկ շտապեցին յայտարարել, որ իրենք որեւէ առնչութիւն չունեն այդ գործողութեան հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հաւատալ, սակայն ինձ մօտ, որպէս իրաւագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝
ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետութեան սահմանն են հատել 2021 թ օգոստոսի 16-ին, ձերբակալւել եւ յանձնւել են հայկական արդարադատութեանը, 2022 թ յունւարին Սիւնիքի Առաջին ատեանի դատարանի կողմից դատապարտւել են 7-ական տարւայ ազատազրկման, սակայն տառացիօրէն մէկ ամիս անց, փետրւարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատւել է 5-ական տարու, եւ նրանք պայմանական ազատ են արձակւել։ Ինչպէ՞ս է ստացւել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչեւ ատամները զինւած այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, եւ փաստացի ազատ են արձակւել:
բ) պայմանական ազատութեան մէջ յայտնւելուց յետոյ, դատապարտեալները պարտաւոր էին գտնւել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանութեան անմիջական վերահսկողութեան ներքոյ։ Այդ դէպքում, ինչպէ՞ս է ստացւել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։ Ի՞նչ պայմաններում են նրանք հատել ՀՀ սահմանը։
գ) Եթէ նրանք ինքնուրոյն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթէ նրանց մեր երկրի տարածքից առեւանգւել են, ինչպէ՞ս է մեր ԱԱԾ-ն դա թոյլ տւել։ Եւ վերջապէս, եթէ այդ անձիք յանձնւել են թուրքական յատուկ ծառայութիւններին մեր իշխանութիւնների կողմից, ապա պետական իշխանութեան որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրաւասութիւնների հիման վրայ, եւ համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։
Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապէս ոչ մի երաշխիք չկայ, որ վաղը նոյնը տեղի չի ունենայ ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող էք խուսափել պատասխաններից, եւ հերթական անգամ հարցը լղոզել, ինչպէս փորձել էք անել երէկւայ ձեր յայտարարութեամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնյայտ ապօրինի գործողութիւն, եւ վաղ թէ ուշ նրա մեղաւորները պարզւելու են, եւ պատասխանատւութեան են ենթարկւելու։ Եթէ դուք ծառայում էք Հայաստանի Հանրապետութեանը, գործէք նրա օրէնքի շրջանակներումեւ ապահովէք օրէնքի գերակայութիւնը բոլորի համար։

Աւետիք Չալաբեան

Քաղաքական գործիչ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։