Հա

Քաղաքական

29/09/2022 - 08:10

«Ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ ՀՀ տարածքը լքելու, նոր ագրեսիաները կանխելու համար»․ ՀՀ ԱԳՆ յորդորը՝ միջազգային հանրութեանը

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնւող Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտօրէն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

«alikonline.ir» - «Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնւող Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտօրէն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ 

Ադրբեջանի կողմից ձեռնարկւած հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածաւալ ագրեսիայի շարունակութիւնն է, բացայայտ արհամարհանք է միջազգային հանրութեան եւ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնների կողմից հնչեցւած կոչերին՝ պահպանելու ձեռք բերւած հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստւում է շարունակել ուժի կիրառման ու առաւելապաշտական իր քաղաքականութիւնը:

Աւելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծւած իրավիճակում յորդորում ենք միջազգային հանրութեանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ՝ հրադադարի ռեժիմը խստագոյնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։

Հայաստանի Հանրապետութիւնը ՄԱԿ կանոնադրութեամբ սահմանւած բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»: Գրում է News.am-ը:

ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնն աւելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողութիւնների: Ժամը 22:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

 

Յարակից լուրեր

  • «Թուրքիան կարգաւորման գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար». Թուրքագէտ
    «Թուրքիան կարգաւորման գործընթացն օգտագործում է Հայաստանից զիջումներ կորզելու համար». Թուրքագէտ

    Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը 168.am-ի հետ զրոյցում շեշտեց, որ հնչող յայտարարութիւնները նորութիւն չեն եւ արտայայտում են Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, իսկ նպատակը մեծ ճնշումների միջոցով զիջումներ կորզելն է եւ, մասնաւորապէս, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է։

  • Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատւական շտաբ
    Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատւական շտաբ

    Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչութեանը զրկելով բնական գազի օգտագործման հնարաւորութիւնից։ Արցախի տեղեկատւական շտաբի փոխանցմամբ՝ «Արցախգազ» ՓԲ ընկերութիւնը յայտնում է, որ հանրապետութիւնում գազամատակարարումը դադարեցւել է:

  • Ամերիկեան եւ նետերլանտական նախաձեռնութիւննե՞ր, թէ՞ նախաձեռնութիւն
    Ամերիկեան եւ նետերլանտական նախաձեռնութիւննե՞ր, թէ՞ նախաձեռնութիւն

    Դեկտեմբեր 27 2022-ին հաղորդուեցաւ, որ Նետերլանտներու արտաքին գործոց նախարար Վոփքը Հուքսթրան Հայաստանի մէջ Նետերլանտներու դեսպանի զեկուցումին վրայ հիմնուելով Ատրպէյճանի յարձակումէն վնասուած Հայաստանի տարածքներուն վերաբերեալ նամակ յղած էր Նետերլանտներու խորհրդարանականներուն ի պատասխան։ Ան իր նամակին մէջ նշած էր, որ Ատրպէյճանը 12 Մայիս 2021-էն մինչեւ 13 Սեպտեմբեր 2022-ի մարտերը Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանչցուած տարածքէն բռնագրաւած է 40 քառ. քիլոմեթր, իսկ 13 Սեպտեմբերի իրադարձութիւններուն պատճառով յաւելեալ 60 քառ. քիլոմեթր տարածք։

  • Իրանը Ադրբեջանին կոչ է արել հանդուրժողականութիւն դրսեւորել
    Իրանը Ադրբեջանին կոչ է արել հանդուրժողականութիւն դրսեւորել

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր՝ փետրւարի 6-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Իրանը դինամիկ դիւանագիտութիւն է վարում՝ Միջուկային գործարքի բանակցութիւնների եւ պատժամիջոցների չեղարկման ուղղութեամբ:

  • «Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալի՞ք Հայաստանին. կարծիքներ». JAMnews
    «Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալի՞ք Հայաստանին. կարծիքներ». JAMnews

    JAMnews. Թէ ինչպէս կարող են ազդել Իրանում իրավիճակի հնարաւոր զարգացումները Հայաստանի վրայ, մեկնաբանում են «Օրբէլի» կենտրոնի փորձագէտ, արեւելագէտ, իրանագէտ Ժաննա Վարդանեանը եւ քաղաքագէտ Անդրիաս Ղուկասեանը։

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։