Հա

Քաղաքական

29/09/2022 - 08:10

«Ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ ՀՀ տարածքը լքելու, նոր ագրեսիաները կանխելու համար»․ ՀՀ ԱԳՆ յորդորը՝ միջազգային հանրութեանը

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնւող Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտօրէն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

«alikonline.ir» - «Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնւող Ադրբեջանի զինւած ուժերի ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտօրէն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ 

Ադրբեջանի կողմից ձեռնարկւած հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածաւալ ագրեսիայի շարունակութիւնն է, բացայայտ արհամարհանք է միջազգային հանրութեան եւ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւնների կողմից հնչեցւած կոչերին՝ պահպանելու ձեռք բերւած հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստւում է շարունակել ուժի կիրառման ու առաւելապաշտական իր քաղաքականութիւնը:

Աւելին, Ադրբեջանի նմանօրինակ սադրանքը նպատակ ունի ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ստեղծւած իրավիճակում յորդորում ենք միջազգային հանրութեանը գործուն քայլերի իրականացմամբ ու համապատասխան մեխանիզմների գործարկմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ՝ հրադադարի ռեժիմը խստագոյնս պահպանելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը լքելու ու նոր ագրեսիաները կանխելու համար։

Հայաստանի Հանրապետութիւնը ՄԱԿ կանոնադրութեամբ սահմանւած բոլոր միջոցներով շարունակելու է պաշտպանել իր ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը»: Գրում է News.am-ը:

ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնն աւելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելեան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողութիւնների: Ժամը 22:00-ի դրութեամբ իրադրութիւնը հայ-ադրբեջանական սահմանին յարաբերականօրէն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։