Հա

Քաղաքական

29/09/2022 - 11:45

Միակ խելացի մարդը

Սեպտեմբերի 26-ին Հ1 հեռոստաալիքի եթերում յայտարարելով, որ իր մօտեցումները արմատապէս տարբեր են, Լեւոն Տէր-Պետրոսեանը փաստօրէն կասկածի տակ դրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ու ԱՀ հինգ նախագահների ձեւաչափով հանդիպումների հեռանկարը։ Նաեւ պարզ չդարձաւ՝ հարցազրոյց տալու քայլը համաձայնեցրե՞լ էր միւսների հետ, թէ՞ դարձեալ գործը վիժեցնելու նպատակ ունէր։

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՒՐՑԵԱՆ

 

Սեպտեմբերի 26-ին Հ1 հեռոստաալիքի եթերում յայտարարելով, որ իր մօտեցումները արմատապէս տարբեր են, Լեւոն Տէր-Պետրոսեանը փաստօրէն կասկածի տակ դրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ ու ԱՀ հինգ նախագահների ձեւաչափով հանդիպումների հեռանկարը։ Նաեւ պարզ չդարձաւ՝ հարցազրոյց տալու քայլը համաձայնեցրե՞լ էր միւսների հետ, թէ՞ դարձեալ գործը վիժեցնելու նպատակ ունէր։

ԼՏՊ-ը բաւարարւած ինքնասիրութեամբ նախ տեղեկացրեց, որ Կաթողիկոսը ԵԿԵԼ Է ԻՐ ՄՕՏ՝ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։

Ինքն այդ հանդիպմանը գնացել է պատրաստւած՝ իր հետ տանելով գրաւոր առաջարկ, որը, ինչպէս պարզւեց, չի պատրաստւում փոխել։

Այդ հարցազրոյցից ակնյայտ դարձաւ, որ.

1. ԼՏՊ-ն անվերապահօրէն պաշպանում է Նիկոլին եւ ոչ մի կերպ համաձայն չէ նրան իշխանութիւնից հեռացնելու տարբերակին, քանի որ ինֆորմացիային տիրապետում է միայն նա։

2. Հայաստանը պէտք է ստորագրի կապիտուլեացիոն պայմանագիր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

3. Ով էլ գայ, պէտք է ստորագրի նոյն պայմանագիրը, գուցէ եղածից աւելի վատը։

4. Այդ պայմնագրում Արցախի մասին խօսք լինել չի կարող, քանի որ Արցախի հարց այլեւս գոյութիւն չունի (այս բառերն ասելիս նրա դէմքից երանութիւն էր ճառագում)։

5. Նիկոլի հետ այս ձեւաչափով հաանդիպման նպատակը պէտք է լինի մէկը՝ տեղեկանալ, թէ ինչ լուծումներ են առաջարկում Հայաստանին, եւ օգնել նրան՝ յանգելու ճիշտ որոշման. «Ես գիտեմ միայն, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցաւալին, իսկ դա հասկանալու համար մենք պէտք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տէրը Փաշինեանն է»,- ասաց ԼՏՊ-ն։

Վերոնշեալից բխում են հետեւեալ բնական հարցերը.

Ա. Միթէ՞ բացի նիկոլից ոչ ոք չի կարող հասկանալ Հայաստանին ներկայացւած առաջարկների իմաստը։

Բ. Ի՞նչ նպատակ է հետապնդում ԼՏՊ-ն՝ պաշտպանելով առնւազն երկու անգամ պարտւած մարդուն եւ պնդելով, որ միայն նա պէտք է լինի բանակցողն ու պայմանագիր ստորագրողը։

Գ. Արդեօ՞ք ԼՏՊ-ն չի վախենում, որ նոր բանակցողը կարող է ինչ-որ բան փրկել յոգուտ Հայաստանի։

Յ.Գ.-1։ Հարցազրոյցի ընթացքում ԼՏՊ-ն չէր թաքցնում բաւարարւածութիւնը ստեղծւած վիճակից, որը կարելի է ձեւակերպել այսպէս․ «Բա որ ասում էի, թէ Արցախը պէտք է տալ թուրքերին․․․ Հիմա տեսա՞ք, որ ձեր միջի միակ խելացի մարդը ես եմ»։

Յ.Գ.-2։ Յուսամ՝ այլեւս խօսք չի կարող լինել ԼՏՊ-ի եւ նիկոլի միջեւ որեւէ հակասութեան մասին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։