Հա

Քաղաքական

30/09/2022 - 12:40

Եթէ ԱՀ պաշտօնեաները չեն կիսում Լեւոն Տէր-Պետրոսեանի տեսակէտը, ինչո՞ւ են հանդիպում նրա հետ

Պատգամաւորը տարակուսանք է յայտնել, որ ԱՀ բարձրաստիճան պաշտօնեաները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա համարող, Արցախը որպէս բեռ ներկայացնող առաջին նախագահի հետ, ով իր կարծիքն Արցախեան շարժման տարիներից ի վեր չի փոխել:

«alikonline.ir» - ԱՀ նախագահի, ԱԳ նախարարի կողմից յայտարարւել է, որ հակամարտութիւնը լուծւած չէ, այն պէտք է լուծւի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի անվերապահ ճանաչման հիմքով, մենք ձգտում ենք անկախութեան միջազգային ճանաչման: Այս մասին սեպտեմբերի 29-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը՝ պատասխանելով ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հարցին:

Պատգամաւորը տարակուսանք է յայտնել, որ ԱՀ բարձրաստիճան պաշտօնեաները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա համարող, Արցախը որպէս բեռ ներկայացնող առաջին նախագահի հետ, ով իր կարծիքն Արցախեան շարժման տարիներից ի վեր չի փոխել: «Եթէ ԱՀ կառավարութիւնը, նախագահը չեն կիսում այդ տեսակէտը, ինչո՞ւ են հանդիպում Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ, իսկ մնացածների հետ՝ ոչ: Դրան հակառակ «Դիմադրութեան» շարժումն ամէն ինչ անում է յանուն հայկական Արցախի, յանուն նրա, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ չստորագրւի»,- նշել է Արթուր Մոսիեանը:

Արտակ Բեգլարեանը նշել է, որ ինքը մի անգամ է հանդիպել Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ, միւսների հետ էլ հանդիպումներ լինում են ե՛ւ նախագահի, ե՛ւ ԱԳՆ-ի, ե՛ւ իր կողմից: «Արցախը եւ ընդհանրապէս հայ ժողովուրդը պէտք է շարունակի պայքարը, որպէսզի մեր ինքնիշխանութիւնը, մեր հաւաքական եւ անհատական իրաւունքները ամբողջութեամբ պաշտպանւած ու ապահովւած լինեն՝ այդ թւում Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում, սեփական ճակատագիրը կերտելու իրաւունքը»,- աւելացրել է ԱՀ պետական նախարարը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։