Հա

Քաղաքական

30/09/2022 - 12:50

Հայ քաղաքական մտքի ջրբաժանի մօտ. Տէր-Պետրոսեանի մօտ ոչինչ չի փոխւել

Սեպտեմբերի 29-ին «ՀրապարակTV»-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Զրուցակիցները հիմնականում խօսել են Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ հայկական երկու պետութիւնների նախկին նախագահների մասնակցութեամբ ձեւաւորւած հարթակի կարեւոր նշանակութեան եւ այդ ձեւաչափով կայացած առաջին քննարկման արդիւնքում ձեւաւորւած սպասելիքների եւ արձագանգների մասին։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 29-ին «ՀրապարակTV»-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Զրուցակիցները հիմնականում խօսել են Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ հայկական երկու պետութիւնների նախկին նախագահների մասնակցութեամբ ձեւաւորւած հարթակի կարեւոր նշանակութեան եւ այդ ձեւաչափով կայացած առաջին քննարկման արդիւնքում ձեւաւորւած սպասելիքների եւ արձագանգների մասին: Անդրադարձ է կատարւել նաեւ սահմանային ծանր իրավիճակին, Հայոց պետականութեանն սպառնացող վտանգներին եւ ներքաղաքական ճգնաժամին:

Ներկայացնելով Էջմիածնում կայացած հանդիպումը՝ Գեղամ Մանուկեանը նշել է. «Վեհափառի շուրջ կայացած ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումը, որ ի վերջոյ կայացաւ Իշխան Սաղաթելեանի կոչի հիման վրայ, հետագայում շատ աւելի ընդգրկուն պէտք է լինի, ընդգրկւած կը լինեն նախկին վարչապետեր, արտգործնախարարներ, պաշտպանութեան նախարարներ, Գլխաւոր շտաբի պետեր: Նպատակը փորձառութեան, գիտելիքի, տեղեկատւութեան հանրագումարով ստեղծւած իրավիճակից լուծումներ գտնելն է: Կարող ենք արդէն ասել, որ մէկ հարցի շուրջ կայ համաձայնութեան բոլոր կողմերի մէջ՝ դա ճգնաժամային իրավիճակի առկայութեան ընդունումն է»:

Տարաձայնութիւնները, ըստ Գեղամ Մանուկեանի, սկսւում են այս իրավիճակի պատասխանատուներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: «Մի տարօրինակ բան արձանագրւեց: Ամիսներ առաջ Լեւոն Տէր-Պետրոսեանը շատ աւելի թիրախաւորւած խօսում էր Նիկոլ Փաշինեանի մասին՝ նրան անւանելով պաթոլոգիկ սուտասան, բայց այսօր կարծես Նիկոլ Փաշինեանը շրջանցւում է որպէս պատասխանատու եւ մեզ կոչ է արւում կոնսոլիդացւել նրա շուրջ: Զուգահեռներ տանելով Լեւոն Տէր-Պետրոսեանի հարցազրոյցի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչած յայտարարութիւնների միջեւ՝ ՀՀ շարքային քաղաքացին մի դէպքում ամէն ինչ սեւացւած, չարագուշակ կանխատեսում ու մահախօսական է լսում մեր պետականութեան մասին, իսկ միւս դէպքում՝ յոյս ներշնչող, ուժ տւող խօսք, որ հնարաւոր է նոյնիսկ այս իրավիճակից ելք գտնել»,- ասել է Գեղամ Մանուկեանը:

 

Յարակից լուրեր

  • Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին
    Գեղամ Մանուկեանը ՀՅԴ անունից մասնակցել է ՉԿԿ կազմակերպած հեռավար համաժողովին

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անունից մարտի 15-ին մասնակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցութեան կազմակերպած «Չինաստանի կոմկուսի աշխարհի քաղաքական կուսակցութիւնների երկխօսութիւն» խորագրով հեռավար համաժողովին:

  • «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան
    «Նիկոլ, հիմա չի ժանգոտո՞ւմ էդ անտէրը. հիմա արդէն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդւած եմ». Գեղամ Մանուկեան

    «Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պէտք է Պապիկեան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցութիւնը քրտինքը ճակատներին՝ փորձեն յիմարագոյն եւ վտանգաւոր թէզը հերքել: Նկատի ունեմ երէկւայ (մարտի 14-ին, Խմբ.) Նիկոլի ասած այդ 5-րդ շարասեան պատճառով պարտութիւնը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում
    Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու քաղաքականութիւն է գնում

    Յայտնի դարձաւ, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալի քւոտայից հրաժարւելու համար։

    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանը MediaHub-ի հետ զրոյցում ասաց, որ սա նշանակում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, կառոյցը հեղինակազրկելու Հայաստանի արտաքին քաղաքական կարեւորագոյն վեկտորներից մրկը կասկածի տակ դնելու քաղաքականութիւնը շարունակւում է։

  • «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան
    «Փաշինեանը նման է սեփական ընտանիքի անվտանգութիւնը պաշտպանելու յոյսը հարեւան տղամարդկանց վրայ դնող տղամարդու». Մանուկեան

    Հայաստանը ձեռքերը լւալով Արցախից, արցախահայութիւնից, նրա իրաւունքներից, եւ ամբողջը մղելով, դրդելով, ստիպելով, համոզելով Արցախի իշխանութիւններին սեպարատ երկխօսութիւն սկսել Բաքւի հետ, որը արձանագրւած է Պրահայում ու Միւնխէնում ստորագրւած յայտարարութիւններում, ամբողջովին անպաշտպան է թողնում Արցախին Ադրբեջանի ագրեսիւ, ահաբեկչական  քաղաքականութեան դէմ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

  • ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը
    ՔՊ-ն գենետիկօրէն ատում է բանակը

    2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի Զինւած ուժերի եւ բանակի դէմ յարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականութիւնը, եւ նոյն տրամաբանութեան մէջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալութիւնը եւ այս դատաքննութիւնը դրա վառ վկայութիւնն են. այսօր՝ Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։