Հա

Քաղաքական

30/09/2022 - 16:20

Հրթիռակոծւել են նաեւ ՀՀ-ից Իրան գնացող էլեկտրահաղորդման գծերը. դիւանագէտներին ներկայացւել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դէմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաեւ դէպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թոյլ չի տւել մասնագէտներին մօտենալ դրանց եւ վերականգնել, մեծ քանակութեամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպւած է եղել ատոմակայանի հզօրութիւնն իջեցնել«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանը Վարդենիս այցելած օտար երկրեայ դիւանագէտներին:

«alikonline.ir» - Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դէմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաեւ դէպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թոյլ չի տւել մասնագէտներին մօտենալ դրանց եւ վերականգնել, մեծ քանակութեամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպւած է եղել ատոմակայանի հզօրութիւնն իջեցնել«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանը Վարդենիս այցելած օտարերկրեայ դիւանագէտներին:

Սանոսեանը դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պատմեց, որ ադրբեջանական ուժերը թիրախաւորել են քաղաքացիական տարբեր ենթակառուցւածքներ՝ դպրոցներ, մանկապարտէզներ, վարչական շէնքեր, մարդկանց տներ, արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ: Քաղաքացիական ենթակառուցւածքների թիրախաւորումը համատարած բնոյթ է կրել:

«Որպէսզի ակնյայտ լինի, թէ ինչ դիտաւորութեամբ էին մեր ենթակառուցւածքներն այդ օրերին թիրախաւորւում եւ հրթիռակոծւում, ուզում եմ հետեւեալ իրավիճակը ներկայացնել, երբ հրթիռակոծւել էին Հայաստանից դէպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը: Հայաստանը բաւական մեծ բանականութեամբ էլեկտրական էներգիա է արտահանում դէպի Իրան: Սկզբում կարող է թւալ, թէ էլեկտրահաղորդման գիծը պատահաբար է հրթիռակոծւել, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագէտներին չթողեցին մօտենալ այդ էլեկտրահաղորդման գծերին եւ վերականգնել, ամէն անգամ, երբ մեր մասնագէտները մօտենում էին, որ վերականգնէին գիծը, նրանք կրակահերթի տակ էին յայտնւում եւ ստիպւած նորից վերադառնում էին: Մենք ստիպւած եղանք այդ վիճակում աւելցուկ, մեծ քանակութեամբ հոսանք ունենալու պատճառով ատոմակայանի հզօրութիւնն իջեցնել եւ կիսով չափաշխատեցնել Երեւանի ՋԷԿ-ը, էլեկտրականութիւն արտադրող կայաններ: Այսինքն՝ դիտաւորեալ խախտւեց մեր ամբողջ էներգետիկ համակարգը, եւ ժամեր շարունակ չէին թողնում, որ վերականգնէինք»,- ասաց Սանոսեանը:

Նախարարն այս դէպքը մանրամասն ներկայացրեց, քանի որ այն տիպիկ բնութագրում է, որ քաղաքացիական ենթակառուցւածքներին ուղղութեամբ կար յստակ թիրախաւորում:

Նա յիշեցրեց, որ թիրախաւորւել է նաեւ Կեչուտի ջրամբարը, վնասեր չկան, քանի որ արկերն ուղղակի յայտնւել են ջրամբարի մէջ: «Սակայն, կարծում եմ, իւրաքանչիւրս հասկանում ենք, որ այդ արկերը կարող էին ջրամբարի պատւարի մօտ յայտնւել եւ պատկերը բոլորովին այլ կը լինէր»,- ընդգծեց նախարարը՝ յաւելելով, որ այս սեզոնին ջրամբարն ամբողջութեամբ լցւած է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։