ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադանալով Նիկոլ Փաշինեանի՝ սեպտեմբերի 30-ի հարցազրոյցին, գրում է.
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադանալով Նիկոլ Փաշինեանի՝ սեպտեմբերի 30-ի հարցազրոյցին, գրում է.
«Մադրիդեան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտութեան շղթայի հիմքը` 2020 թւականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդեան սկզբունքները, այդ թւում միջազգային իրաւական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանութիւնների իւրաքանչիւր գործողութեան ու փաստաթղթի հետ որի հետ առերեսւում ենք չորս տարուց աւելի:
Տապանաքարից է խօսում անձը ում թիւ մէկ պատասխանատու լինելու ժամանակ հազարաւոր, հասկանում էք հազարաւոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսւել:
Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցութիւնները հասկանում էր հետեւեալ կերպ. «Արցախը Հայաստան է եւ վերջ, Սկսում եմ իմ սեփական կէտից, ինչ ուզում բանակցում եմ..»:
Նման բովանդակութիւն, սուտ ու կեղծիք ու նոյնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարաւոր չէ, կարծում եմ այսօր դա դարձաւ ակնյայտ նաեւ այն անձանց համար որոնք դա տեսականօրէն փորձում էին պատկերացնել»։