Հա

Քաղաքական

01/10/2022 - 13:50

«Հայաստան. լինե՞լ, թէ՞ չլինել»․ Անդրանիկ Թեւանեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանն անդրադառնալով երէկ Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցին՝ ֆէյսբուքեան իր էջում հարցադրում է անում.

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանն անդրադառնալով երէկ Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցին՝ ֆէյսբուքեան իր էջում հարցադրում է անում.

««Հայաստան. լինե՞լ, թէ՞ չլինել» 

2022թ. սեպտեմբերի 30-ին պաշտօնապէս յայտարարւեց, որ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունւած ՀՀ անկախութեան հռչակագիրը չեղարկւում է։ Նիկոլ Փաշինեանն այն պատռեց Հանրային հեռուստատեսութեան եթերում, որից յետոյ ներկայացրեց նորը։

Նոր հռչակագրի գլխաւոր կոդն այն է, որ Հայաստանը բաժանւում է Արցախից ու յանձնւում թուրք-ադրբեջանական զոյգի ողորմածութեանը։

Փաշինեանը վստահ չէ, որ Արցախն ադրբեջանական ճանաչելու գնով կը կարողանայ պահել 29.800 քառակուսի կիլոմետրը եւ ՀՀ-ն ընդհանրապէս, բայց ամէն դէպքում հռչակում է նոր Հայաստանի իր կարգախօսը` Ղարաբաղը Ադրբեջան է, եւ վե՛րջ։

Այդպիսով նա առաջարկում է փակել 88-ի շարժման էջը, մոռանալ Արցախը, բաւարարել մեր թշնամիների պահանջները եւ սկսել ամէն ինչ նիկոլական` զրոյական կէտից։ Դա մահւան հայեցակարգ է։

Լինե՞լ, թէ՞ չլինել։ Հարցս հռետորական չէ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։