Հա

Քաղաքական

02/10/2022 - 10:20

«Նա իր հարցազրոյցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դաւաճանական ինքնախոստովանութիւն էր». Իշխանեան

Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցն ըստ էութեան դաւաճանական ինքնախոստովանութիւն է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով նախօրէին Փաշինեանի ծաւալուն հարցազրոյցին:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի հարցազրոյցն ըստ էութեան դաւաճանական ինքնախոստովանութիւն է։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը` անդրադառնալով նախօրէին Փաշինեանի ծաւալուն հարցազրոյցին:

«Նա իր հարցազրոյցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, յանձնում է Հայաստանի շատ տարածքներ։ Նրա նպատակն է այս փոքր Հայաստանում, որը կը մնայ այս ամենից յետոյ, հաստատել իր բռնապետութիւնը, ինչի երաշխաւորը կը լինեն Թուրիքան եւ Ադրբեջանը»,- նշեց Իշխանեանը։

Աւետիք Իշխանեանի համոզմամբ` բանակցային ընթացքի մասին տեղեակ է Արցախի իշխանութիւնը։

«Փաշինեանը նոյնպէս ասում է, որ չկայ մի բան բանակցային գործընթացում, ինչից տեղեակ չէ Արայիկ Յարութիւնեանը։ Կարծում եմ՝ ընթացքի մէջ է գործընթացը, երբ պէտք է բանակցեն Արցախը եւ Ադրբեջանը։ Արցախում մի իշխանութիւն է, նախագահի գլխաւորութեամբ, որը պատրաստ է վաճառել իր հայրենիքը»,- ասաց Աւետիք Իշխանեանը։

Աւետիք Իշխանեանի կարծիքով` խաղաղութեան պայմանագրի ստորագրումից յետոյ յաջորդ բանը, որը կը պահանջւի ռուսական ռազամաբազայի հեռացումը կը լինի Հայաստանից, ՀԱՊԿ-ից դուրս գալը, ինչի մասին ինքն ակնարկեց, եւ ինչը քարոզում են «Հայաստանի գործակալները», այսպէս կոչւած արտախորհրդարանական ուժերը։

«Մենք կանգնած ենք Հայաստանի կորստի վտանգի առջեւ, եւ ամենացաւալին այն է, որ լուրջ դիմադրութիւն չկայ, կարծես բոլորս համակերպւած ենք։ Արդէն պարզ է, թէ ինչու 2018 թւականից սկսւեց Սահմանադրական դատարանի կործանումը, որովհետեւ այդ խաղաղութեան պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրութեանը, դրա համար պէտք էր ջախջախել դատարանը»,- ասաց նա։

Իշխանեանի կարծիքով` Փաշինեանը դեռեւս 2000-ականներին հաւաքագրւած է եղել, որ վաճառի հայրենիքը յանուն փողի եւ իշխանութեան. «Ինչն ինքն ասում էր յստակ գծագրւած քաղաքականութիւն է, որով իրենք եկան 2018 թւականին։ Ես համոզւած եմ, որ ինքը դեռեւս 2000-ականներին հաւաքագրւած է եղել, որ վաճառի հայրենիքը յանուն փողի եւ իշխանութեան։ Իր ասածը բլեֆ է, որովհետեւ աշխարհում բազմաթիւ են պետութիւնները, որոնց սահմանները յստակ գծւած չեն, սակայն դրանք ճանաչւած են։ Օրինակները բազմաթիւ են՝ սկսած Հարաւային Ամերիկայի երկրներից, աւարտած Իսրայէլով եւ իր հարեւան երկրներով։ Ու իր մօտ, ցաւօք, ստացւում հասարակութեանը մոլորեցնելը»։

Իրաւապաշտպանի խօսքով` Հայաստանի առաջին նախագահի հարցազրոյցից պարզ էր` յստակ աջակցութիւն իր ծրագիրն իրականացնող այսօրւայ իշխանութեանը։

«Երկրորդ նախագահի խօսքից նկատւում էր անվճռականութիւն, խելացի պատասխաններ, սակայն վճռականութեան պակաս։ Ես չտեսայ հաւատ սեփական ուժերին։ Լեւոն Տէր-Պետրոսեանի առաջարկը հնարաւոր կը լինի, եթէ ընդդիմութիւնն ունենայ յստակ ծրագիր, որով իշխանութեանը ստիպւած կը լինի դուրս գալ երկխօսութեան։ Չկայ անելանելի վիճակ, ինչպէս նախագահն է ներկայացնում, ուղղակի պէտք է փոխել պարտութեան խորհդրանիշ վարչապետին»,- եզրափակեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։