Հա

Քաղաքական

02/10/2022 - 12:10

«Հայրենիքի հանդէպ հաւասարաչափ դաւաճան է նա, ով կը հանդուրժի Նիկոլ Փաշինեանի այդ դաւադիր ծրագիրը». Դաւիթ Գալստեան

Նիկոլ Փաշինեանը բացում է խաղաքարտերը։ Մենք այսօր առնչւում ենք փաստի հետ, որ նա ձեռքերը լւանում է Արցախի խնդրից։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հանրային ՀԸ-ին տւած հարցազրոյցում արած յայտարարութեանը, թէ ԼՂ խնդրի շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրւած ներկայացուցիչների միջոցով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմեանց սահմանները։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը բացում է խաղաքարտերը։ Մենք այսօր առնչւում ենք փաստի հետ, որ նա ձեռքերը լւանում է Արցախի խնդրից։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Հանրային ՀԸ-ին տւած հարցազրոյցում արած յայտարարութեանը, թէ ԼՂ խնդրի շահառուն ԼՂ ժողովուրդն է՝ իր ընտրւած ներկայացուցիչների միջոցով, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմեանց սահմանները։

«Երբ Նիկոլ Փաշինեանը խօսում էր Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին եւ մենք բարձրաձայնեցինք, որ նա իրաւունք չունի այդ նշաձողն իջեցնելու, Հայաստանից տարբեր պատգամաւորներ ելոյթներ ունեցան, թէ ճիշտ չենք հասկացել, նշաձողը չեն իջեցնում, այլ խօսում են այն մասին, թէ, իբր, դա միջազգային հանրութեան պահանջն է: Փաշինեանի նախավերջին ելոյթից յետոյ մենք մեր մտահոգութիւնները յայտնեցինք ու Արցախից պատւիրակութիւն եկաւ Հայաստան, տարբեր պաշտօնեաներ, սկսած Ալէն Սիմոնեանից, ամենաբարձր մակարդակով վստահեցնում էին, որ իրենք իրենց ձեռքերը չեն լւանում Արցախից, այլ ընդհակառակը, պատրաստ են կանգնել Արցախի կողմից ընդունւող ցանկացած որոշման կողքին եւ կեանքի կոչել այն, սակայն տեսնում ենք, որ Փաշինեանը, գնալով աւելի շատ է բացում խաղաքարտերը ու փաստում, որ, այո՛, ինքը այսօր չի ցանկանում կամ հէնց այդ նպատակով է իշխանութիւն ստանձնել, որ ձեռքերը լւանայ Արցախից։ Մենք այսօր այդ փաստին ենք առնչւում»,- ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավարը։

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն սեպտեմբերի 30-ին յայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի, եթէ Ադրբեջանը ճանաչի է մեր տարածքային ամբողջականութիւնը, որը հիմնւած է 1991 թւականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրայ։ Ըստ Փաշինեանի Հայաստանը պատրաստ է այդ հիմքի վրայ գնալ տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմեանց տարածքային ամբողջականութիւնը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պէտք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրւած ներկայացուցիչների միջոցով»,- ասել է Փաշինեանը։

Դաւիթ Գլաստեանը շեշտեց՝ Արցախն ինքնորոշւել էր, իսկ ՀՀ-ն Արցախի անվտանգութեան երաշխաւորն էր, մինչդեռ Փաշինեանի ստորագրութեամբ խաթարւել է այդ անվտանգային համակարգը։ «Փաշինեանի ստորագրութեամբ յանձնւել է Արցախի 75 տոկոսը։ Դաւաճանութեան է հաւասար այն, որ նա նոյեմբերի 9-ի փաստաթղթից յետոյ յայտարարում է, որ Արցախն ինքնուրոյն պէտք է բանակցութիւններ վարի, այն դէպքում, երբ հէնց նա է կործանել Արցախը, փլուզել է մինչեւ 2018-20թթ եղած մեր անվտանգային համակարգը»,- շեշտեց Դաւիթ Գալստեանը։

Հարցին, արդեօ՞ք այս քայլով Փաշինեանը Արցախի խնդրի պատասխանատւութիւնը չի փորձում թողնել Ռուսաստանի վրայ, որի խախաղաղպահներն այսօր ապահովում են Արցախի անվտանգութիւնը եւ արդեօ՞ք չի ստացւում, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Դաւիթ Գալստեանն արձագանգեց.

«Առաջին անգամը չէ, որ նա է մեղաւորներ է փնտրում եւ փորձում է պատասխանատւութիւնը տեղափոխել ուրիշների վրայ, դա նրա ոճն է՝ բոլորը մեղաւոր են, բացի իրենից, բայց այդ ամենի հեղինակն ու կեանքի կոչողը հէնց Նիկոլ Փաշինեանն է, նա իր գործելաոճով Հայաստանում ապրող մեր հայրենակիցների մէջ վախի մթնոլորտ է սերմանում, գիտէք իր թէզերը, թէ նախկիններն են մեղաւոր կամ արցախցիները իրեն ձայն չեն տւել եւ այլն»։

Արցախի ԱԺ պատգամաւորը հարցնում է Փաշինեանին՝ եթէ արցախցիները քեզ ձայն չեն տւել եւ դու չէիր կարող խօսել Արցախի անունից, ինչո՞ւ յանձնեցիր Արցախի 75 տոկոսն ու 4 հազարից աւելի զոհ աւելացրեցիր Եռաբլուրում։ «Այս ամենի մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, նա փորձում է վախի մթնոլորտ սերմանել ժողովրդի մէջ եւ ներկայացնել իրավիճակն այնպէս, թէ ով էլ լինէր կանէր այն ամէնը, ինչ ինքը անում է։ Դրանով նա փորձում է երկարաձգել իր իշխանութիւնը»։

Անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը, թէ ԼՂ խնդրի հետ կապւած չկայ մի նախադասութիւն, որի մասին Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը տեղեակ չլինի, Դաւիթ Գալստեանն ասաց. «Ես չեմ կարող Արայիկ Յարութիւնեանի փոխարէն պատասխանել, նա պէտք է ասի՝ տեղեա՞կ է, թէ՝ ոչ, բայց մեր քաղաքական ուժը, ես՝ որպէս արցախցի, յայտարարել ենք, որ հայրենիքի հանդէպ հաւասարաչափ դաւաճան է նա, ով կը հանդուրժի Նիկոլ Փաշինեանի այդ դաւադիր ծրագիրը»։ Եզրափակելով` Գալստեանը շեշտեց՝ Հայաստանն ու Արցախը միեւնոյն անվտագասյին համակարգում են եւ առանց Արցախի չկայ Հայաստան ու առանց Հայաստանի չկայ Արցախ։ Ինչ վերաբերում է ռուսական գործօնին, այն, պատգամաւորի խօսքով, օժանդակող է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։