Հա

Քաղաքական

02/10/2022 - 13:20

«Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

«alikonline.ir» - Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

Սրանց տարածած գաղափարախօսութիւնն այն է, որ եթէ անգամ կարողանանք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի վրայ պահել մեր անկախութիւնը եւ հասնել խաղաղութեան, դա արդէն մեծ ձեռքբերում է, եւ իբր պէտք է շնորհակալ լինել նրանց դրա համար։ Ժողովուրդը պէտք է հասկանայ, որ երբ բաւարարւում ես քչով, այդ քիչն էլ կարող են ձեռքիցդ վերցնել, որովհետեւ անպատւութեամբ վերցրածն ի վերջոյ ցանկացած պահի կարելի է նորից խլել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարին Տօնոյեանը։

«Այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միանշանակ պէտք է տէր կանգնել մեր հայրենիքին։ Հայաստանում հայրենատիրական գաղափարախօսութիւնը դեռեւս մեծ ազդեցութիւն չունի, դրա համար էլ մենք մեր հայրենիքին տէր չենք կանգնում։ Մենք բաւարարւում ենք նրանով, թէ ինչ կենսատարածք կունենանք, բայց երբ մենք այդ կենսատարածքը կընկալենք որպէս սրբազան հայրենիք, կը հասկանանք, որ մարդն է հայրենիք պահելու համար, ոչ թէ հայրենիքն են տալիս մարդուն պահելու համար, այդ պահից կը սկսենք մտածել ոչ այնպէս, ինչպէս ինքը։

Ես գիտեմ Նիկոլի ծագման ամբողջ պատմութիւնը՝ սկսած Լեւոն Տէր-Պետրոսեանից։ 1982-ին՝ խորհրդային շրջանում, Երեւանում բացւեց հայագիտական դպրոց, որի դասղեկն Աշոտ Բլէյեանն էր։ Այս անուններն անգամ ինչ-որ զգացողութիւն են արթնացնում։ Հայրենասիրական դաստիարակութեան քողի տակ մեծացրին մի սերնդի, որը պիտի 1988-ի շարժումը նախաձեռնէր»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մեզ հրամցրին 1988-ի արցախեան «կոնֆետը», իսկ դա մեր երազանքն էր՝ ի վերջոյ գոնէ մի կտոր վերադարձնել մեր հողերից, բայց դա իրականում ընդամէնը պատրւակ էր, որով խաբեցին ժողովրդին եւ պատերազմի քողի տակ կործանեցին մի հզօր արդիւնաբերական երկիր։ Հւնց Լեւոնին էր ձանձնարարւած դա, չէ՞ որ «Ղարաբաղ» կոմիտէում նա շատ փոքր դեր է խաղացել, յետոյ ինչպէ՞ս դարձաւ առաջնորդ։ Նրան ուղղակի ներդրեցին, ներմուծեցին, որովհետեւ վաղուց նախապատրաստւում էր ե՛ւ ԽՍՀՄ-ի փլուզումը, ե՛ւ Հայաստանի՝ որպէս տարածաշրջանի հզօր արդիւնաբերական երկրի, քայքայումը, այն էլ՝ արագ տեմպերով։ Երիտասարդ սերունդը չգիտի այս ամբողջը, չգիտի, թէ որտեղից է գալիս Նիկոլի հայրը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ինչ ակունքներ ունի, ինչպէս կազմակերպւեց այդ ամէնը, ինչ նպատակներով, եւ հիմա դրա շարունակութիւնն է»,- նշեց Կարին Տօնոյեանը։

Ընդդիմադիր գործիչը կատաղի պայքարում է այս աղէտաբեր ընթացքի դէմ, քանի որ այն երեխաներից մէկն է եղել, որոնց ժամանակին մոլորեցրել են հայագիտական դպրոցի բացման թէզերով, այդտեղ Աշոտ Բլէյեանի ներդրմամբ, որը մեծ հեղինակութիւն է Փաշինեանի համար, եւ նոյնիսկ իր որդուն նրա անունով է անւանակոչել.

«Այս ամբողջ գործընթացը մի օրում չի հասունացել։ Նախ քանդեցին Հայաստանի արդիւնաբերութիւնը, որպէսզի մենք այլեւս տարածաշրջանում մեր ամբողջ հզօրութիւնը չօգտագործենք։ Մարդու ուղեղում չի տեղաւորւում, թէ ինչպէս ընդամէնը երկու տարում այդքան գործարան քանդւեց, ուղղակի մաս-մաս արւեց եւ վաճառւեց՝ որպէս մետաղի ջարդոն։ Այս ամէնը հէնց այնպէս չի եղել, կամ էլ այն պատրւակով, թէ պատերազմ էր, այլ ճար չկար։ Ո՛չ, դա յատուկ ծրագիր էր, որն իրականացւեց Հայաստանի դէմ, այն մինչ օրս գործում է, եւ այդ ծրագրի մեծացած հոգեզաւակը Նիկոլ Փաշինեանն է, որն այսօր պիտի աւարտին հասցնի այն։ Ինչպէս ինքն է օգտագործւում, այնպէս էլ Հայաստանը պէտք է դառնայ օգտագործւող տարածք եւ ոչ թէ՝ անկախ պետութիւն ու ժողովուրդ»:

«Հայաստանի մարդկային, առաքելական պոտենցիալն այնքան հզօր է, որ եթէ նրան մի քիչ խաղաղութիւն տաս, շատ արագ կարող է ռեսուրս պետութիւնների շարքից դուրս գալ եւ դառնալ ռեսուրս արտահանող եւ տարածաշրջանում խօսք ասող ժողովուրդ։ Լոուրենս Արաբացու խօսքերը շատերը գիտեն՝ հարիւր տարին մէկ պէտք է հայերին կոտորել, այլապէս նրանք կը տիրեն աշխարհին։ Այս ծրագիրն է ընդամէնը, որը պարբերաբար կիրառւում է մեզ վրայ, եւ դրա համար մեր միջից ընտրում են այլածին մէկին։ Եթէ մեր յատուկ ծառայութիւններն ուսումնասիրեն, կը պարզեն, որ այդ մարդկանց արեան մէջ հաստատապէս կայ խառնածնութիւն, նրանք հայ չեն»,- ամփոփեց Կարին Տօնոյեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։