Հա

Քաղաքական

02/10/2022 - 13:50

«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

«Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

«alikonline.ir» - «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

Նա յիշեցրեց, որ 2018թ․-ին Արենիում թշնամին առանց աղմուկ բարձրացնելու դիրքաւորւեց իրեն յարմար դիրքում։

«Նիկոլի գալուց յետոյ, երեւի կէս տարի էլ չէր անցել․ մինչեւ 44-օրեայ պատերազմը, Արենիում կմ.-ներով առաջ եկան եւ իրենց դիրքրերը կանգնեցրին յարմար տեղում, որտեղից երեւում է Արենին եւ միւս բնակավայրերը։ Մեր տարածքների կտոր-կտոր տալը Հայաստանի վերջնական կործանումն է։ Լսւած բան չէ, որ թշնամին ասի՝ լաւ մի 1000 քառ․կմ թող մնայ ձեզ»,- երկրում ստեղծւած իրավիճակով մտահոգւած նշեց Սանասարեանը։

Անդրադառնալով օրերս թշնամու հերթական յարձակմանը, Սանասարեանն ընդգծեց, որ թշնամին քաջատեղեակ է մեր բնական հարստութիւններից՝ թէ ջրային, թէ ընդերքի առումով եւ զարմանալի չէ, որ Ջերմուկի վրայ յարձակման ընթացքում թիրախաւորւեց ջրամբարն ու Ամուլսարը։

«Եթէ նրանք թիրախաւորեցին Սեւ լիճը, ապա անշուշտ կը թիրախաւորեն նաեւ Ամուլսարը, որտեղ կան թանկարժէք մետաղների պաշարներ։ Մենք չենք ցանկանում այդ հանքավայրի շահագործումը, քանի որ կոչնչանան մեր ջրային աղբիւրների զգալի մասը։ Ակնյայտ է, որ թշնամին շատ լաւ տեղեակ է մեր երկրաբանութիւնից։ Քարվաճառի ջրային պաշարներին տիրացան, նոյնպէս էլ Ջերմուկի ջրերին կարող են աչք գցել։ Սակայն Ամուլսարին, եթէ տիրանան, ապա Հայաստանը կը կտրւի Սիւնիքից»,- յաւելեց նա։ 

Թշնամու ագրեսիային զուգահեռ, մեր զրուցակիցն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինեանն իրականացնում է իր ծրագիրը, ինչպէս գրւած է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում։

«Նա գրում է, որ մանկամտութիւն է միջանցք չտալը եւ այլն։ Մարդն իր ծրագիրն իրականացնում է։ Ես չգիտեմ, թէ ինչ պէտք է անենք մենք, համբերատար սպասե՞նք մահւանը»,- եզրափակեց նա։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։