Հա

Քաղաքական

02/10/2022 - 14:40

«Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատերազմական յանցագործութիւններին». ՀՀ ԱԳՆ

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատէրերի կողմից շարունակաբար տարածւող մի շարք տեսանիւթեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական յանցագործութիւնների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանութիւնների, հայ զինծառայողների, այդ թւում` կանանց խոշտանգման եւ դիերի պղծման դէպքերի մասին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածւող այն տեսանիւթին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզէն հայ զինծառայողներին: 

«alikonline.ir» - Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատէրերի կողմից շարունակաբար տարածւող մի շարք տեսանիւթեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական յանցագործութիւնների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանութիւնների, հայ զինծառայողների, այդ թւում` կանանց խոշտանգման եւ դիերի պղծման դէպքերի մասին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն` անդրադառնալով այսօր սոցիալական կայքերում տարածւող այն տեսանիւթին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզէն հայ զինծառայողներին:

«Հայաստանի Հանրապետութիւնը պահանջում է յստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս եւ նախորդող ժամանակահատւածներում իրականացւած աղաղակող պատերազմական յանցագործութիւններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում եւ ատեաններում խնդրի բարձրաձայնմանը, եւ վերոնշեալ յանցագործութիւնների մեղաւորներին ու կազմակերպիչներին պատասխանատւութեան ենթարկելուն, այդ թւում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննութեան իրականացումը հրամայական է։

Միաժամանակ, միջազգային հանրութիւնը պարտաւոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահւող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անյապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների եւ անհետ կորածների ճակատագրերի բացայայտման համար»,- ասւում է յայտարարութիւնում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։