Հա

Քաղաքական

03/10/2022 - 10:20

«Նախնական՝ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» ջոկատի զինւորականներն են». «Թաթոյեան» հիմնադրամ

Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր են հանւել տւեալներ, որ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարելու տեսանիւթում յանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» («Komando») ջոկատի զինւորականներն են։ «Թաթոյեան» հիմնադրամից յայտնում են, որ սա նաեւ բխում է տելեգրամեան ալիքների տւեալներից:

«alikonline.ir» - Իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր են հանւել տւեալներ, որ հայ գերեվարւած զինծառայողներին գնդակահարելու տեսանիւթում յանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդօ» («Komando») ջոկատի զինւորականներն են։ «Թաթոյեան» հիմնադրամից յայտնում են, որ սա նաեւ բխում է տելեգրամեան ալիքների տւեալներից: Գրում է Hetq.am-ը:

«Հայաստանի դէմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողութիւններին այդ ջոկատի ակտիւ ներգրաււածութիւնը փաստւում է նաեւ տելեգրամեան ալիքներով հրապարակւած բազմաթիւ տեսանիւթերում նրանց կրած համազգեստի արտաքին յատկանիշներով, նմանութիւններով, համադրութեամբ: Դրանից բացի, առկայ են տեսանիւթեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից յետոյ «Կոմանդօ» ջոկատի զօրացրումների վերաբերեալ, որտեղ նոյնպէս նրանք նոյն համազգեստով են, ինչ յիշատակւած տեսանիւթում:

Այս ջոկատը ստեղծւել է յատուկ նպատակով, այդ թւում՝ վայրագութիւնների ու դաժանութիւնների միջոցով ահաբեկելու հայ բնակչութեանը։ Մենք այս պնդումն անում ենք օբիեկտիւ ապացոյցների հիման վրայ:
Ադրբեջանական պատերազմական յանցանքները հիմնաւորող ապացոյցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակւում է եւ դրանք պատշաճ կամրագրւեն եւ կուղարկւեն նաեւ միջազգային գործընկերներին։

Մի բան միանշանակ է. Հայաստանը պէտք է անյապաղ դիմի Միջազգային քրէական դատարան`թէկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրաւազօրութիւնը` առանց վաւերացնելու:
Առաջնահերթն Ադրբեջանի իշխանութիւնների, բանակի ու յատուկ ծառայութիւնների ղեկավարների միջազգային քրէական պատասխանատւութեան հարցն է: Այս անձանց միջազգային քրէական հետապնդումը, անգամ առնւազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակութիւն:

ՀՀ-ի դէմ ադրբեջանական շարունակւող այս զանգւածային պատերազմական յանցագործութիւնների պայմաններում դա պէտք է անել րոպէ առաջ:

Արտաքին աշխարհին ուղղւած միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդիւնքի չեն հասնում: Պէտք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»,- նշում են «Թաթոյեան» հիմնադրամից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։