Հա

Քաղաքական

03/10/2022 - 13:15

«Որքան մենք փախնում ենք պատերազմից, այնքան պատերազմը մօտենում է մեր տանը». Ղազինեան

Որքան մենք փախնում ենք պատերազմից, այնքան պատերազմը մօտենում է մեր տանը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ Արթուր Ղազինեանը։

«alikonline.ir» - Որքան մենք փախնում ենք պատերազմից, այնքան պատերազմը մօտենում է մեր տանը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան նախագահ Արթուր Ղազինեանը։

«Թշնամին, շնագայլերի նման, զգացել է մեր թոյլ ու անպաշտպան վիճակը ու բաց չի թողնելու իր ճանկն ընկած վիրաւոր առիւծին խեղդամահ անելու հնարաւորութիւնը:

Ելքը մէկն է. համահայկակն ներուժի առաւելագոյն կոնսոլիդացիա՝ յանուն մեր պետութեան, յանուն մեր պատմական հայրենիքում ապրելու իրաւունքի: Ուրիշ ելք ուղղակի չկայ. մենք դատապարտւած ենք կռւել, մաքառել ու յաղթել:

Ներկայ պառակտման ու ատելութեան պայմաններում կոնսոլիդացիան չի կարող լինել անձի կամ ուժի շուրձ զուտ այն պատճառով, չկան այդ մարդիկ կամ ուժերը: Կոնսոլիդացիան պէտք է տեղի ունենայ գաղափարի ու նպատակի շուրջ, դրան հասնելու հաւատի ու համոզմունքի շուրջ:

Իսկ նպատակն ու գաղափարը, որի շուրջ կարող է տեղի ունենալ համազգային կոնսոլիդացիան, կարող է մշակւել միայն վերքաղաքական ու վերկուսակցական մակարդակում՝ համահայկական գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի ամբողջացման միջոցով:

Ինչպէս մեր տարածաշրջանում, այնպէս էլ ամբողջ աշխարհում մենք ունեցել ենք, եւ հիմա էլ ունենք մրցակցային առաւելութիւն. դա մեր տաղանդն է, գիտելիքը, գաղափարը, ստեղծագործական ու արարչական ներուժը, ինչը մենք վերջին 30 տարւայ մէջ չկարողացանք կեանքի կոչել:

Մեր բոլոր անյաջողութիւնների պատճառը հէնց սա էր, ուրիշ պատճառներ մի փնտրէք. արհամարհելով գիտելիքն ու գաղափարը, մենք ճանապարհ հարթեցին տգիութեան, մեծամտութեան, դատարկաբանութեան, պոռոտախօսութեան ու բանարկութեան համար:

Հասել ենք կրիտիկական կէտին ու այլեւս յապաղելու տեղ ու իրաւունք չունենք. մեզ պէտք է համազգային նպատակ ու գաղափար...»,- գրել է Ղազինեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։