«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է.
«alikonline.ir» - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը գրում է.
«Արարատ Միրզոյեանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական յանցագործութիւնները յստակ գնահատականի պէտք է արժանանան միջազգային ատեանների կողմից, իսկ յանցագործները` պատասխանատւութեան ենթարկւեն»:
Ջէյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խօսքերը: Աբսուրդ: Տեսնես՝ յոյսն ինչի՞ն է դրել:
Իսկ ամենակարեւորը գիտէ՞ք որն է: Այն, որ ես հաւատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նոյնիսկ աջակցութիւն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման յիմարութիւն միայն այս իշխանութեան ներկայացուցչի գլխում կարար ծնւէր:
Երկրորդ ճշմարտութիւնը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրւայ հաղորդագրութեան մէջ, Ստեփանակերտի եւ Բաքւի միջեւ «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երեւանը հիմա փորձում է որպէս սեփական նախաձեռնութիւն ներկայացնել: Պատկերացնո՞ւմ էք: Արցախը յանձնում ու դա որպէս ձեռքբերում են մատուցում: Բա դաւաճանն էլ ո՞նց է լինում»։