Արցախն իսկապէս շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգութիւնը։
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Արցախն իսկապէս շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգութիւնը։
Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլեւ բարոյական ու արժէքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրութիւնը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտւած է, եւ պատմութիւնը նման բազմաթիւ օրինակներ գիտի»։