Հա

Քաղաքական

04/10/2022 - 10:10

«Հայաստանը պարզապէս պատրաստ չէ դիմակայութեան». Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը, անդրադառնալով Փաշինեանի ընտանեկան ԶԼՄ-ում հրապարակւած Արդբեջանի պահանջներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը, անդրադառնալով Փաշինեանի ընտանեկան ԶԼՄ-ում հրապարակւած Արդբեջանի պահանջներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Այն պահանջները, որոնք Ադրբեջանը Հայաստանին է ներկայացնում նորութիւն չեն, այլ բան է, որ ՀՀ իշխանութիւնը 2020 թւականի յետպատերազմեան ժամանակաշրջանում տարբեր նկատառումներով այս ամէնը փորձում էր ներկայացնել «խաղաղութեան դարաշրջանի» շրջանակներում։

Աւելին՝ ակնյայտ է, որ Ադրբեջանի իջեցւած օրակարգն այս փուլին է վերաբերւում, իսկ առաջիկայում դրանք ընդլայնւելու են եւ առաւել սեղմելու օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ։

Ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ ռեգիոնալ, ե՛ւ նոյնիսկ աշխարհաքաղաքական իրադրութիւնը բաւականին վատ ազդակներ է ուղղում մեր տարածաշրջան, իսկ Հայաստանը պարզապէս պատրաստ չէ դիմակայութեան։

Խնդիրը ոչ այդքան ռեսուրսները կամ խախտւած ռազմական բալանսը չէ, որքան Հայաստանում պատերազմ հրահրողների իշխանութիւնը։

Ստեղծւած իրադրութեան բովանդակային լուծումներին տրամաբանական կը լինի անդրադառնալ միայն գործող ռեժիմի հեռացման պայմաններում, որովհետեւ սրանց գոյութիւնն ինքնին սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։