Հա

Քաղաքական

04/10/2022 - 10:30

Վրէժից տոգորւած ներուժով՝ դէպի նոր յաղթանակներ

Արցախում երկու տարի առաջ բռնկւեց պատերազմ: Այդ պահից իւրաքանչիւր հայի թէ՛ առօրեայում եւ թէ՛ հոգեկերտւածքում ինչ-որ բան փոխւեց: Պարտութիւնը իր հետ բերեց տարածքային կորուստները եւ անտանելի դարձրեց մարդկային կորուստների ցաւը: Պատերազմից յետոյ սահմանւած բոլոր թոյլատրելիներն ու անթոյլատրելիները իրար խառնւեցին: Առաջին պահին չհասկացանք, չըմբռնեցինք կատարւածը. 21-րդ դարում ոչ ոք չէր հաւատում, որ կարելի է խեղել մարմիններ, բարբարոսաբար աւերել մշակութային-կրոնական արժէք ունեցող կոթողներ: Իսկ «քաղաքակիրթ» աշխարհը լռեց:

Ամբողջատիրական նկրտումներ ունեցող պետութիւնները լռեցին, քանի որ նաւթն ու հարստութիւնը գերադասւեցին մարդկային արժէքներին: Կեղծ արդարութեան ջատագովները իրենց լռութեամբ համաձայնութեան կանաչ լոյս վառեցին բարբարոսութիւնների համար:

Երկու տարի առաջ սկսւած այս իրողութիւնը շարունակւում է մինչեւ այժմ: Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի, Վարդենիսի եւ Սիւնիքի յարակից շրջաններում կրկնւեցին թշնամու ոճրագործութիւնները: Այս բոլորը պարտաւորեցնում է մեզ իրականութիւնը տեսնել առանց գունաւորման ու պճնանքի, առանց խաբկանք առաջացնող արդուզարդի՝ իրականութիւնն իր ամբողջ մերկութեամբ:

Միգուցէ բոլոր պատերազմներում էլ նոյն պատկերները կրկնւում են, միգուցէ պատերազմների կորուստները մարդկութեան զանազան խաւերի համար նոյնական են, սակայն մէկ բան բնորոշ էր մեր յաղթանակին՝ դա մեր ասպետականութիւնն էր, որից փաստօրէն զուրկ է թշնամին: «Թուրքը մնում է թուրք» թեւաւոր խօսքի իրաւացիութիւնը մեր օրերում եւս փաստւեց:

Անցել է երկու տարի, ապացուցւել է, որ ՀՀ արտաքին աղէտաբեր քաղաքականութիւնը՝ «խաղաղութեան դարաշրջան» վարագոյրով շղարշւած, այլ բան չէ, քան պարտութիւնների շարանը երկարեցնող մղձաւանջ:

Մղձաւանջը, անկումներն ու պարտութիւնները շարունակական են լինելու, քանի դեռ չենք սթափւել եւ համաժողովրդական մակարդակով չենք թեւակոխել պայքարի եւ դիմադրութեան փուլ: Իսկ դրա համար նախեւառաջ համախմբում եւ ապա՝ ինքնակազմակերպում է պէտք:

Այդ ինքնակազմակերպման առանցքը ինչպէս 1988թ., այս անգամ էլ պէտք է դառնայ Արցախը: Բնական է, որ պատերազմից՝ 44-օրեայ աղէտից յետոյ իւրաքանչիւր արցախցու համար հիմնական մտահոգութիւնը գոյատեւումն է: Սակայն, այլեւս ժամանակն է, որ գոյապահպանման համար վատնւող ներուժը ուղղւի դէպի վերակազմակերպման, պետականութեան խարխլւած հիմքերի ամրապնդում եւ վերընձիւղում: Թող այդ ներուժի սնուցման աղբիւրը դառնայ իւրաքանչիւր հայորդու սրտում բոցկլտացող վրէժը: Կորցրածին վերատիրանալու, նոր յաղթանակներ կերտելու եւ հայրենիքում ապրելու վեհ եւ համամարդկային իրաւունքները ազգային յարատեւման եւ առաջադիմութեան միակ երաշխիքներն են. այլընտրանք չունենք:

«Ապառաժ»-ի խմբագրական

30 սեպտեմբերի, 2022թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։