Հա

Քաղաքական

04/10/2022 - 14:10

«Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմութեան մէջ». Նայիրի Յոխիկեան

Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմութեան մէջ։ Բանակցութիւնները եւ իրար յաջորդող հանդիպումները միջազգային կազմակերպութիւնների եւ գերտէրութիւնների ղեկավարների հետ ոչ մի լաւ բան չեն խոստանում մեզ։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմութեան մէջ։ Բանակցութիւնները եւ իրար յաջորդող հանդիպումները միջազգային կազմակերպութիւնների եւ գերտէրութիւնների ղեկավարների հետ ոչ մի լաւ բան չեն խոստանում մեզ։

Հոկտեմբերի 6-ին հաւանաբար կը հանդիպեն Նիկոլ Փաշինեանը եւ Ռեջեփ Էրդողանը' վերջնական տեսքի բերելու Հայաստանի անկման գործարքը։

Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ -ին պէտք են մեր տարածքների հանքերը, որոնց միլիարդների շահագործման լաւագոյն ճանապարհը թուրքական դարպասն է։

Ռուսաստանը չի պատրաստւում զիջել Հայաստանը, բայց աշխարհաքաղաքական առեւտուրը երբեմն մեզ հետին պլան է մղում։

Եթէ մենք տէր չենք կանգնում մեր երկրին, ապա բոլորը պատրաստ են հոշոտել մեզ։

Կորցնելու ենք ամէն ինչ, եթէ շարունակենք հանրային լռութեան մէջ մնալ։ Իրական ցաւոտն ու ողբերգականը նոր է սկսւում։ Առաջին հերթին հէնց ՀՀ համար։

Ու թէպետ դրանից յետոյ Նիկոլը կը փախչի Հայաստանից, բայց դրանից մեր աղէտի չափսը չի պակասի»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։