Հա

Քաղաքական

04/10/2022 - 14:20

«Ռուբէն Վարդանեանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտօնը». Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը Ռուբէն Վարդանեանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը։ Այս մասին յայտնել է Արայիկ Յարութիւնեանը․

«alikonline.ir» - Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը Ռուբէն Վարդանեանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը։ Այս մասին յայտնել է Արայիկ Յարութիւնեանը․

«Յարգելի՛ հայրենակիցներ

Կուզէի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացւած շատ կարեւոր մի որոշման մասին:

Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբէն Վարդանեանին, ում Արցախ տեղափոխւելու որոշումն առաջիններից մէկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետութեան պետական նախարարի պաշտօնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազօրութիւններ:

Ռուբէնի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նւիրւածութեանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերեալ նրա որոշմանը: Յուսով եմ՝ մեր համագործակցութիւնը կը սկսենք առաջիկայ շաբաթներին, որին առնչւող այլ մանրամասների մասին կը յայտնեմ յաջորդիւ:

Իհարկէ, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարեանի աշխատանքն արդիւնաւէտ չեմ գնահատում, բայց հաշւի առնելով առկայ մարտահրաւէրներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միաւորումը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։