Ես չեմ կարծում, որ Վեհափառի եւ նախագահների հանդիպման օրակարգը սպառւած է, քանի որ Հայաստանը գտնւում է խիստ օրհասական եւ պատմական ժամանակահատւածում, որտեղ այդ ֆորմատից շատ մեծ պահանջ կայ հասարակութեան կողմից: Խնդիրն այն է, թէ Տէր-Պետրոսեանն այդ հանդիպումներից ինչ ակնկալիքներ ունէր:
«alikonline.ir» - Ես չեմ կարծում, որ Վեհափառի եւ նախագահների հանդիպման օրակարգը սպառւած է, քանի որ Հայաստանը գտնւում է խիստ օրհասական եւ պատմական ժամանակահատւածում, որտեղ այդ ֆորմատից շատ մեծ պահանջ կայ հասարակութեան կողմից: Խնդիրն այն է, թէ Տէր-Պետրոսեանն այդ հանդիպումներից ինչ ակնկալիքներ ունէր: Եթէ ինքն այդ հանդիպմանը եկել էր, ոչ թէ ստեղծւած իրավիճակից Հայաստանի համար ելք գտնելու ակնկալիքով, այլ Նիկոլի փրկութեան համար, բնականաբար այդ օրակարգը այլեւս սպառւած է. այս մասին յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի` վերոնշեալ հանդիպման վերաբերեալ արտայայտած տեսակէտներին:
«Մենք կարծում ենք, որ ֆորմատը պէտք է շարունակւի, թէկուզ առանց Լեւոն Տէր-Պետրոսեանի: Ըստ Տէր-Պետրոսեանի պատկերացումների` այդ ֆորմատը ստեղծւել է ընդդիմութիւն-իշխանութիւն երկխօսութիւն կազմակերպելու համար, դա իր պատկերացումն է: Ֆորմատի նպատակը ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար օրակարգ ձեւաւորելն է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է փաշինեանական ընտանեկան «Հայկական ժամանակում» հրապարակւած ադրբեջանական պահանջներին եւ ՌԴ ցանկութիւններին` Սաղաթելեանը նշեց, որ ադրբեջանական այդ 5 կէտերը նորութիւն չեն, բազմիցս թշնամին հրապարակային հնչեցրել է. «Խնդիրն այն է, թէ ինչպէս ենք մենք դիմակայում ադրբեջանական ցանկութիւններին»:
«Հայաստանը չի կարող գնալ նոր կապիտուլեացիայի: Ստեղւած իրավիճակից ելքեր կան, պէտք է բեկում մտցնել մեր արտաքին քաղաքականութեան, երկրի պաշտպանութեան մէջ»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմութեան միասնական թեկնածուի հարցին` Սաղաթելեանը նշեց, որ այդ հարցը կայ օրակարգում, բայց գերխնդիրը համընդհանուր համաժողովրդական կոնսեսուս ձեւաւորելն է:
Ըստ դաշնակացական գործչի` անհնար է, որ ընդդիմութիւնը համախմբւի իշխանութեան հետ նոր կապիտուլեացիայի շուրջ` ինչպէս ասել էր Տէր-Պետրոսեանը: