Հա

Քաղաքական

06/10/2022 - 16:30

Վարդան Օսկանեանը պատասխանել է Նիկոլ Փաշինեանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանն արձագանգել է նախօրէին վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ իրեն ուղղւած քննադատութեանը, թէ «Վարդան Օսկանեանը եւ միւսները իրենց ժառանգութիւն են թողել կապիտուլեացիոն փաստաթուղթ»։ Օսկանեանը լրատւամիջոցներին տրամադրել է իր արձագանգն այդ յայտարարութեանը։

«alikonline.ir» - Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանն արձագանգել է նախօրէին վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ իրեն ուղղւած քննադատութեանը, թէ «Վարդան Օսկանեանը եւ միւսները իրենց ժառանգութիւն են թողել կապիտուլեացիոն փաստաթուղթ»։ Օսկանեանը լրատւամիջոցներին տրամադրել է իր արձագանգն այդ յայտարարութեանը։

«Իմացայ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինեանի երէկ արած յայտարարութիւնների մասին։ Այդ կապակցութեամբ ընդամէնը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ 2008-ին սեղանին դրւած փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում, որը հմուտ օգտագործման դէպքում կը յանգեցնէր Արցախի ինքնորոշման՝ միջազգայնօրէն ճանաչելի իրացմանը։ Դեռ անգամ 2018-ին Նիկոլ Փաշինեանը ստացել էր այնպիսի բանակցային ժառանգութիւն, որ այն չարհամարհելու, զրոյական կէտից չսկսելու եւ յանցաւոր ինքնավստահութիւն չդրսեւորելու դէպքում ոչ միայն կարող էր բացառել պատերազմը, այլեւ հէնց այդ փաստաթղթերում առկայ դրոյթների վրայ յենւելով՝ հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների: Իրականում նոյնիսկ ամենամեծ զիջումների դէպքում լուծումը կը լինէր անհամեմատ աւելի լաւը, քան այն ընտրութիւնը կամ նոյնիսկ ընտրութեան բացակայութիւնը, ինչին յանգեցրել է գործող իշխանութեան փորձի ու գիտելիքի բացը։

Այսօր, դժբախտաբար, նոյն յամառ գործելաոճը շարունակւում է։ Իշխանութիւններն իրենց վարած քաղաքականութեան արդիւնքում մեզ դրել են անելանելի երկընտրանքի առաջ՝ ընդունել Ադրբեջանի ամենամաքսիմալիստական պահանջները, եթէ ոչ՝ պատերազմ։

Մարտնչող յամառութեան հետ բանավիճելն անիմաստ է։

Դատելով վերջին օրերի դիւանագիտական ակտիւութիւնից եւ յայտարարութիւններից՝ այսօր սեղանի վրայ են Ադրբեջանի երեք պահանջները՝ Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի մաս, միջանցքը, սահմանազատման խնդիրը, այսինքն՝ անկլաւները։

Հայկական կողմն այդպէս էլ չկարողացաւ ընդլայնել այս՝ բացառապէս ադրբեջանական օրակարգը։

Դիւանագիտական առեւտուրը կարծես թէ գնում է հէնց այս եռանկիւնու շրջանակում, որտեղ հայկական կողմի մօտեցումն է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Ադրբեջանին դրդել հրաժարւել միջանցքից եւ անկլաւներից։ Բնականաբար, այս մօտեցման իրականացումը կը լինի Արցախի վերջնական կորստի ամենակարճ ճանապարհը։

Թէկուզեւ ժամանակի առումով արդէն ուշ է, ես, յամենայն դէպս, կարծում եմ, որ Պրահայում Փաշինեանը նախ պէտք է խուսափի փաստաթուղթ ստորագրելու ժամկէտների պարտադրանքից, ապա ամէն կերպ փորձի դուրս գալ Ադրբեջանի թելադրած եւ պարտադրած ու ոչ մի լաւ տեղ չտանող այդ օրակարգից եւ փակ շրջանակից։ Բանակցային այս օրակարգն այնքան նեղ ու միակողմանի է, որ սեղանի վրայ առկայ հարցերի շուրջ որեւէ առեւտուր միանշանակ լինելու է ի վնաս Հայաստանի։

Հայաստանը պէտք է կարողանայ բանակցային սեղանին դնել իր օրակարգային խնդիրները, այդ թւում՝ Շուշիի եւ Հադրութի ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերի դուրսբերման եւ գերիների վերադարձի խնդիրները։ Այս հարցերն անպայմանօրէն հէնց Պրագայում պէտք է դնել սեղանին՝ բանակցային օրակարգը եռանկիւնուց դարձնելով բազմանկիւն, ինչը լայն հնարաւորութիւններ կը ստեղծի բանակցային գործընթացում առաւել արդիւնաւէտ ելքեր որոնելու համար»։

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը երէկ ԱԺ-ում յայտարարել էր, որ Վարդան Օսկանեանն ու Ռոբերտ Քոչարեանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։

 

Յարակից լուրեր

  • Առանձնեակապետութիւն
    Առանձնեակապետութիւն

    Ցանկացած ժողովրդավարութեան առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։ Իրական ժողովրդավարական համակարգերում որոշումների կայացման պրոցեսն առաւելագոյն չափով ապակենտրոնացւած է, դրանում ներգրաււած են իշխանութեան հնարաւորին չափ շատ մակարդակներ, օղակներ ու մարմիններ, գործում են զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հնարաւորութիւն են տալիս որոշումները զերծ պահել կամայականութիւններից, քաղաքական կոնիւնկտուրայից, անձնական շահագրռւածութիւններից։ 

  • «Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրաւունքից»․ Վարդան Օսկանեան
    «Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրաւունքից»․ Վարդան Օսկանեան

    ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանեանը լրատւամիջոցներին է տրամադրել իր հերթական յօդւածը Արցախի խնդրի վերաբերեալ։

  • «Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի հակադարձում նրան». Արթուր Մոսիեան
    «Նիկոլ Փաշինեանն ինչ ասում է, Արայիկ Յարութիւնեանը որեւէ կերպ չի հակադարձում նրան». Արթուր Մոսիեան

    ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը խորհրդարանից յետ է կանչել Սահմանադրութեան փոփոխութեան նախագիծը: Ըստ ԱՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած հիմնաւորումների, նման որոշման պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխութեան նախաձեռնութեան իրացման ընթացքում հնչած տարաբնոյթ քաղաքական գնահատականները, ինչպէս նաեւ նախագծի վերաբերեալ հանրութեան շրջանում առաջացած բացասական արձագանգները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարւածութեան հերթական պատճառ դառնալ:

  • Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը
    Ինչո՞ւ է տապալւում Բրիւսէլում նախատեսւող Փաշինեան-Ալիեւ հանդիպումը

    168.am-ի հետ զրոյցում վրացի եւրոպագէտ Կախա Գոգոլաշւիլին ասաց, որ դժւար է իր համար մեկնաբանել, թէ որ կողմն է տապալել հանդիպումը: Սակայն, նրա գնահատմամբ, հանգամանքը, որ հանդիպումը տեղի չի ունենալու, արդէն իսկ վատ միտում է այն ողջ գործընթացի համար, որը Բրիւսէլի մասնակցութեամբ էր սկսւել դեռեւս անցեալ տարեվերջից:

  • «Յաղթողի հետ լրիւ այլ լեզւով են խօսում, պարտւողի հետ՝ լրիւ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդիւնքների մասին
    «Յաղթողի հետ լրիւ այլ լեզւով են խօսում, պարտւողի հետ՝ լրիւ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդիւնքների մասին

    Նիկոլ Փաշինեանի կողմից ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի հռչակագրի եւ Հայաստանին օգնութիւն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարէն Քոչարեանի, կոնկրետ հետեւանքներ չի ունենայ:

    «Յատկապէս Պեսկովի՝ Հայաստանը, միանշանակ, կը մնայ ՀԱՊԿ անդամ» ֆրազայից յետոյ հասկանալի է, որ ոչ մի հետեւանք էլ չի լինի»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց քաղտեխնոլոգը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։