Հա

Քաղաքական

07/10/2022 - 14:00

Փաշինեանը պէտք է հեռանայ, որպէսզի կարողնանք փրկել Արցախն ու Հայաստանը

Հարցին՝ արդեօ՞ք այս յայտարարութեամբ Արցախը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս,Արթուր Մոսիեանն ասաց․ «Փաշինեանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրաւունքը դեռ ոչ մէկ չի քննարկել։ Արցախը 1991 թւականին ինքնորոշւել է եւ հռչակւել որպէս անկախ պետութիւն»,- նշեց պատգամաւորը։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի, Իլհամ Ալիեւի, Էմանուէլ Մակրոնի եւ Շառլ Միշէլի՝ 2022 թւականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդիւնքով ընդունւել է յայտարարութիւն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց յանձնառութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։

Այս առնչութեամբ Yerkir.am-ը մեկաբանութիւն է խնդրել Արցախի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանից. «Սա նշանակում է, որ Փաշինեանը ձեռքերը լւացել է Արցախից, ինչպէս միշտ ասել էինք»։

Հարցին՝ արդեօ՞ք այս յայտարարութեամբ Արցախը ճանաչում են որպէս Ադրբեջանի մաս, խմբակցութեան ղեկավարն ասաց․ «Փաշինեանն ո՞վ է, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրաւունքը դեռ ոչ մէկ չի քննարկել։ Արցախը 1991 թւականին ինքնորոշւել է եւ հռչակւել որպէս անկախ պետութիւն»,- նշեց պատգամաւորը։

Հանդիպումից յետոյ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ Բաքւի առաջարկած 5 սկզբունքների հետ կապւած հարցեր չեն եղել ոչ հայկական կողմի, ոչ՝ Եւրոմիութեան մօտ։

Թեմայի առնչութեամբ Մոսինեանը նշեց, որ սա նշանակում է այն, ինչի համար Փաշինեանը 2018 թւականին եկել է իշխանութեան․ «Դա դապադիր ծրագրի իրականացման ընթացքն է։ Սա շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Փաստօրէն, ինքն ու Ալիեւը միաբերան նոյն բանն են ասում, մէկն աւելի ցինիկ ձեւով, միւսը՝ քողարկւած։ Խաղաղութեան պայմանագրի անւան տակ ստորագրւում է նոր կապիտուլեացիոն պայմանագիր։ Փաշինեանը չի բանակցում, նրան պատադրում են կնքել իրենց պայմաններով պայմանագիր»,- նշեց պատգամաւորը։

Նա կարծում է, որ այս ամէնը կանխելու համար պէտք է համազգային համախբում լինի․«Թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի կործանումը փրկելու համար պէտք է համախմբւել, միանշանակ պէտք է Փաշինեանը հեռանայ, որպէսզի կարողնանք փրկել Արցախն ու Հայաստանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։