Ադրբեջանի հետ սահմանազատումը Խորհրդային Հայաստանի 1985-1991թթ. քարտէզներով իրականացնելու դէպքում, այսպէս կոչւած, «անկլաւները» հարւածի տակ կը դրւեն։ Որպէսզի Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող այդ տարածքները, որոնք 1930-40-ական թւականներին խորհրդային ղեկավարութիւնը Հայաստանից ապօրինաբար պոկել եւ տւել է Ադրբեջանին, կրկին չկորցնենք, քարտէզագէտ Ռուբէն Գալչեանը պնդում է՝ սահմանազատման համար պէտք է հիմք ընդունւի 1926թ. քարտէզը։
«alikonline.ir» - Ադրբեջանի հետ սահմանազատումը Խորհրդային Հայաստանի 1985-1991թթ. քարտէզներով իրականացնելու դէպքում, այսպէս կոչւած, «անկլաւները» հարւածի տակ կը դրւեն։ Որպէսզի Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող այդ տարածքները, որոնք 1930-40-ական թւականներին խորհրդային ղեկավարութիւնը Հայաստանից ապօրինաբար պոկել եւ տւել է Ադրբեջանին, կրկին չկորցնենք, քարտէզագէտ Ռուբէն Գալչեանը պնդում է՝ սահմանազատման համար պէտք է հիմք ընդունւի 1926թ. քարտէզը։
«Փաստինֆօ»-ի հետ զրոյցում քարտէզագէտը նկատել է` պաշտօնապէս հաստատւած, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վաւերացւած այդ քարտէզով Հայաստանի տարածքն աւելի քան 31 հազար քառ. կմ է, եւ որ շատ կարեւոր է՝ Հայաստանն ու Արցախը բաժանւում են ընդամէնը Աղաւնոյ գետով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջանառութեան մէջ մտցւող իրենց մտացածին քարտէզին, ապա մասնագէտը նշում է` դրան կարող ենք հակադարձել բազմաթիւ այլ քարտէզներով, որտեղ Հայաստանն ունի աւելի քան 100 քառ. կմ. տարածք ու հասնում է մինչեւ Քուռ գետը` այն տարբերութեամբ, որ Ադրբեջանի ներկայացրած քարտէզը երբեք որեւէ մէկը չի տեսել, իսկ մեր քարտէզը` քննարկւել է: