Հա

Քաղաքական

10/10/2022 - 14:20

«Մենք՝ որպէս ազգ եւ պետութիւն, կանգնած ենք գոյութենական վտանգների առջեւ». Ոսկանեան

Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների տարածքի խոշոր հատւածներ բռնազաւթւած են թշնամու կողմից, լրջօրէն խաթարւած եւ կազմաքանդւած է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպէս ազգ եւ պետութիւն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրաւէրների առջեւ եւ այլն։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մեզանում շատերը, ցաւօք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցէ չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում եւ նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխութիւններ։

Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների տարածքի խոշոր հատւածներ բռնազաւթւած են թշնամու կողմից, լրջօրէն խաթարւած եւ կազմաքանդւած է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպէս ազգ եւ պետութիւն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրաւէրների առջեւ եւ այլն։

Հետեւաբար, նախկինի պէս փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դէմ պայքարելու «օրակարգերը» այլեւս ոչ մի հայաստանցի եւ հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նոյնիսկ դոյզն-ինչ հետաքրքիր լինել։

Նման շփոթեցնող «խօսոյթներն», ըստ իս, արգահատելի են եւ վնասակար, որովհետեւ դրանցով մեր ուշադրութիւնը փորձ է կատարւում շեղել նաեւ միգուցէ հէնց այս պահին ինչ-որ պիզծ բռնազաւթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրայ ծխուկ յանգցնելուց կամ թքելուց»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։