Հա

Քաղաքական

14/10/2022 - 08:45

Սա մեր ազգային կրթութեան նկատմամբ պլանաւորւած քանդման ծրագիր է

Այս անցնող չորս տարիների ընթացքում մեր պետութեան կազմաքանդումը եւ մեր ինքնութիւնը կերտող ինստիտուտների նկատմամբ գիտակցւած արշաւանքը ծրագրաւորւած էր. Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - Այս անցնող չորս տարիների ընթացքում մեր պետութեան կազմաքանդումը եւ մեր ինքնութիւնը կերտող ինստիտուտների նկատմամբ գիտակցւած արշաւանքը ծրագրաւորւած էր. Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«Այն բոլոր հարւածները, որ մեր ինքնութեան սիւների նկատմամբ կատարւեցին, պատահական բաներ չէին եւ թիրախների մէջ բանակի կողքին հաւասարապէս կրթական համակարգն էր, եկեղեցին, ազգային արժէքները եւ աւանդոյթները: Ինչ վերաբերում է կրթութեանը, այս ոլորտի նկատմամբ արշաւանքը սկսւեց նախ կրթական չափորոշիչներով»:

Լիլիթ Գալստեանը նաեւ ընդգծեց, որ մինչ Ադրբեջանում սովորեցնում են հայրենասիրութիւն, մեզ մօտ սովորեցնում են խաղաղասիրութիւն թշնամու նկատմամբ.

«Ամսիներ առաջ Ալիեւը մի տեղ արտայայտւեց, որ մեր յաղթանակները, Շուշին ու Հադրութը կարողացանք վերադարձնել, որովհետեւ մենք կրթում էինք հայրենասէրների: Մինչ նրանք հայրենասէրների էին կրթում եւ համոզում էին, որ մեզնից նւաճածը հայրենասիրութիւն է իրենց համար, մենք թուրքից ու ադրբեջանցուց, այդ վանդալներից եղբօր, խաղաղասերի կերպար էինք ստեղծում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։