Ինչո՞ւ մեզանում գրեթէ ոչ մի նախաձեռնութիւն չի հասնում իր վերջնանպատակին: Այս տարիներին ինչքա՜ն նախաձեռնութիւնների, աղմկոտ մեկնարկների ենք ականատես եղել: Ասուլիսներ, յայտարարութիւններ, շնորհանդէսներ ու ֆուրշեթներ են մարդիկ կազմակերպել, կարմիր ժապաւէններ կտրել, յետոյ պարզւել է, որ մեռեալ ծնունդ է` չունի հեռանկար, չկան թիմ ու ծրագիր, իսկ եթէ կայ թիմ, ապա` աշխատունակ չէ:
Ինչո՞ւ մեզանում գրեթէ ոչ մի նախաձեռնութիւն չի հասնում իր վերջնանպատակին: Այս տարիներին ինչքա՜ն նախաձեռնութիւնների, աղմկոտ մեկնարկների ենք ականատես եղել: Ասուլիսներ, յայտարարութիւններ, շնորհանդէսներ ու ֆուրշեթներ են մարդիկ կազմակերպել, կարմիր ժապաւէններ կտրել, յետոյ պարզւել է, որ մեռեալ ծնունդ է` չունի հեռանկար, չկան թիմ ու ծրագիր, իսկ եթէ կայ թիմ, ապա` աշխատունակ չէ: Առաջին իսկ դժւարութիւնից ու խոչընդոտից, առաջին իսկ անյաջողութիւնից ընկրկում են եւ վհատւում․ սկսւած գործը տապալւում է, թիմը` ցրւում, գաղափարը` մոռացւում: Մնում է ափսոսանքը` հերթական չստացւած պրոյեկտի համար: Նման չկայացած հազարաւոր պրոյեկտների օրինակներ կարող ենք նշել եւ վերլուծել, թէ ինչու գաղափարը չի աշխատել: Ընդ որում` ե՛ւ օբիեկտիւ, ե՛ւ սուբիեկտիւ պատճառներով: Բայց ինձ թւում է՝ գլխավոր պատճառը մեր ծուլութիւնն է: Իհարկէ, շատերը չեն համաձայնի, թէ` հայերն աշխատասէր են, քարից հաց քամող, անապատներ ծաղկեցնող: Բայց դա նոյնպէս ազգային միֆերի շարքից է:
Հայերն աշխատասէր են, երբ աշխատում են կայացած երկրում, կայացած համակարգում, երբ ունեն ստիմուլ եւ ղեկավար: Այնտեղ, որտեղ մենք պէտք է ստեղծագործական տաղանդ ներդնենք եւ ինքնուրոյնաբար դժւարութիւններ յաղթահարենք, շատ ծոյլ ենք: Ինչո՞ւ են մեր հայրենակիցներն այդքան հեշտութեամբ արտագաղթում. կայացած ու ռեժիմ մշակած երկրներում աշխատելը միշտ հեշտ է: Իսկ սեփական երկիրը կայացնելը, աշխատանքային ռեժիմ ստեղծելն ու դրան ենթարկւելը` բարդ: Ինչո՞ւ անգամ մեր պետության առաջին դեմքերը չեն կարողանում համակարգ ստեղծել, ծրագիր առաջ մղել: Ինչո՞ւ տապալւեց ՀՀ նախագահների ու Վեհափառի ֆորմատը: Պատճառը նոյնն է` ծուլութիւն եւ դժւարութիւններ յաղթահարելու անընդունակութիւն:
ԱՐՄԻՆԷ ՕՀԱՆԵԱՆ
«Հրապարակ»