Ոչ միայն տեսականորեն այլ նաեւ գործնական տիրոյթում անհնար է հայ-ադրբեջանական սահման գծելը, որովհետեւ սահմանագծում-սահմանազատում, այդ ամբողջ գործընթացը կարող է տեւել տարիներ: Համաշխարհային փորձն էլ դա է ցոյց տալիս, խօսք է գնում 1929 թւականի քարտէզների մասին, բայց դա էլ չի կարող իրաւական առումով հիմք հանդիսանալ, որովհետեւ Խորհրդային երկու հանրապետութիւնների միջեւ ոչ թէ իրականացւել է սահմանագծում եւ սահմանազատում, այլ ուղղակի պայմանաւորւածութիւններ վարչական սահման ունենալու վերաբերեալ: Yerevan.Today-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«alikonline.ir» - Ոչ միայն տեսականորեն այլ նաեւ գործնական տիրոյթում անհնար է հայ-ադրբեջանական սահման գծելը, որովհետեւ սահմանագծում-սահմանազատում, այդ ամբողջ գործընթացը կարող է տեւել տարիներ: Համաշխարհային փորձն էլ դա է ցոյց տալիս, խօսք է գնում 1929 թւականի քարտէզների մասին, բայց դա էլ չի կարող իրաւական առումով հիմք հանդիսանալ, որովհետեւ Խորհրդային երկու հանրապետութիւնների միջեւ ոչ թէ իրականացւել է սահմանագծում եւ սահմանազատում, այլ ուղղակի պայմանաւորւածութիւններ վարչական սահման ունենալու վերաբերեալ: Yerevan.Today-ի հետ հարցազրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
Իրանագէտի խօսքով, Ադրբեջանը որեւէ պայմանագրով չի հրաժարւելու իր պահանջներից եւ ոչինչ յետ չի պահելու Ադրբեջանին, եթէ չվերականգնւի ուժերի հաւասարակշռութիւնը:
«Երբ խօսում են միջազգային հանրութեան երաշխաւոր լինելու մասին, նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթի երաշխաւորը ՌԴ-ն է: Ակնյայտ է, որ կարող են ստեղծւել այնպիսի իրավիճակներ, երբ որեւէ գերտէրութիւն չկարողանայ իրականացնել երաշխաւորի գործառոյթը, ինչպէս մենք հիմա տեսնում ենք, քանի որ ՌԴ-ն զբաղւած է Ուկրայինայով: Հետեւաբար՝ որեւէ յոյս կապել թղթի ստորագրման միջազգային հանրութեան խոստումների եւ երաշխիքների հետ, սահմանգծման եւ սահմանազատման հետ, ըստ էութեան, հերթական պատրանքն է: Ցաւալիօրէն այդ պատրանքները դուրս չեն մղւում մեր օրակարգից, նոյնիսկ հերթական սխալից յետոյ… Մեր ամբողջ օրակարգը բոլոր ոլորտներում պէտք է միտւած լինի մէկ բանի՝ վերականգնելու հաւսարակշռութիւնը, ստանալ գերակայութիւն, եւ երրորդ ուղղութիւնը՝ քանի որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի փաստացի ոչնչացումն է, ուստի մենք էլ պէտք է ընթանանք այդ ուղղութեամբ, որպէսզի եթէ թշնամին ցանկանում է մեր չգոյութիւնը ինքը մատնւի չգոյութեան»,- ասաց Ոսկանեանը:
Մեր զրուցակիցը նշում է, որ ռուսական խաղաղապահների Արցախից դուրս գալը նշանակում է Արցախի հանրապետութեան ժողովրդի ոչնչացում ադբեջանական ցեղասպան քաղաքականութեան հետանքով: