Ադրբեջանի հետ կապւած քաղաքական հաշւարկներում բազմաթիւ օբիեկտիւ գործօններից (տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակ, առանձին խաղացողների շահեր եւ այլն) բացի, սկզբունքային նշանակութիւն ունի երկրի նախագահի՝ Իլհամ Ալիեւի մարդկային տեսակը, անձնական յատկանիշ-թուլութիւնները։
«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանի հետ կապւած քաղաքական հաշւարկներում բազմաթիւ օբիեկտիւ գործօններից (տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակ, առանձին խաղացողների շահեր եւ այլն) բացի, սկզբունքային նշանակութիւն ունի երկրի նախագահի՝ Իլհամ Ալիեւի մարդկային տեսակը, անձնական յատկանիշ-թուլութիւնները։
Չափազանց կարեւոր է հասկանալ, որ յղփացած կեանքով ապրած, ժամանակին յայտնի մոլի խաղամոլ թշնամական պետութեան ղեկավարը, որին հայրը փորձում էր ստիպողաբար արգելել մոլեխաղերից, Ադրբեջանի ղեկը ստանձնելով՝ տարիներ շարունակ նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականութեանն է խաղի վերածել եւ հիմնականում կարողացել է չպարտւել։
Նա երկիրը վերածել է սեփական «դրամապանակի», իսկ տարածաշրջանը եւ ոչ միայն՝ մի մեծ խաղատախտակի։
Եւ ներկայում, երբ աշխարհը, նաեւ տարածաշրջանը եռում է բազմաշերտ զարգացումներով, յայտնի խաղամոլի մօտ գրգռւել է անյաղթահարելի կիրքը, մոլուցքը՝ անընդհատ խաղալու, խորանալու, առաւելագոյնս յաղթելու։ Դրան որոշակիօրէն նպաստում է նաեւ ընդդէմ կանգնած հիմնական հակառակորդի՝ Հայաստանի պարտւած վիճակը եւ ներքին ու արտաքին ռեսուրսներով դիմադրողականութիւնը վերկանգնելու անյաջող փորձերը։
Ուստի, նաեւ վերոնշեալի համատեքստում կարծել, թէ խաղամոլին բնրոշ անկառավարելի զգացողութիւններով Ալիեւին հնարաւոր կը լինի կանգնեցնել նման աշխարհաքաղաքական իրավիճակում փոխզիջումային տեքստերով պայմանագրերով կամ այլ նմանատիպ գործիքակազմով, սխալական է։
Որքան էլ պարադոքսալ կարող է թւալ, բայց խաղամոլ Ալիեւին յաղթելու միակ իրական տարբերակը նրան իր քաշից առաւել ու կրքաշատ «աշխարհաքաղաքական խաղի» մէջ ներքաշելն ու նրան «խմբային քաւութեան» օբիեկտ դարձնելն է»։