Հա

Քաղաքական

19/10/2022 - 13:50

«Արեւմուտքին երբեւէ չի կարող ձեռնտու լինել, որ «պանթուրքիզմի» գաղափարն իրականութիւն դառնայ եւ Թուրքիայի դերակատարումը մեծանայ». Ռուբէն Սաֆրաստեան

Թուրքիան փորձում է իրագործել պանթուրքիզմի գաղափարը, սա նրա արտաքին քաղաքականութեան կարեւոր մասն է, այս առումով նրա համար շատ կարեւոր է «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Ադրբեջանը ընդամէնը պանթուրքիզմի քաղաքականութեան մաս է կազմում, նա պանթուրքիզմի ենթարկւողն է: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

«alikonline.ir» - Թուրքիան փորձում է իրագործել պանթուրքիզմի գաղափարը, սա նրա արտաքին քաղաքականութեան կարեւոր մասն է, այս առումով նրա համար շատ կարեւոր է «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Ադրբեջանը ընդամէնը պանթուրքիզմի քաղաքականութեան մաս է կազմում, նա պանթուրքիզմի ենթարկւողն է: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

Յիշեցնենք, որ նախօրէին Թուրքիայի ԱԳ նախարար Չաւուշօղլուն յայտարարել էր, թէ «Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թւում է «Զանգեզուրի միջանցք»-ի համարժէք կարգավիճակը Լաչինի միջանցքին»: Երէկ էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հերքեց Չաւուշօղլուի այս յայտարարութիւնը եւ նշեց, որ Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենայ նոյն կարգաւորումները, ինչ՝ Լաչինի միջանցքը:

Ռուբէն Սաֆրաստեանը շեշտում է՝ Ադրբեջանը չի էլ կարող երբեւէ նման պահանջ դնել, քանի որ, եթէ նրանք բանակցութիւնների ժամանակ Սիւնիքով միջանցքի մասով պահանջ ներկայացնեն, հայկական կողմն էլ կարող է ասել՝ «թուղթ ցոյց տւէք, որտեղ Սիւնիքով միջանցքի մասին բան է գրւած»:

«Թուրքիայից եւ Ադրբեջանից բարձր մակարդակով յայտարարութիւններ են հնչում, որ պէտք է լինի «Զանգեզուրի միջանցք», սա լրացուցիչ լծակ է՝ Հայաստանի վրայ ճնշում գործադրելու համար: Այս յայտարարութիւնները, սակայն, հիմնաւորում չունեն, նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ միջանցք բառը միայն Լաչինի միջանցքի հետ է կապւած, յունւարին կնքւած փաստաթղթում էլ նման բան չկայ, այնպէս որ, հիմք չկայ սրա համար, հայկական կողմն էլ պաշտօնապէս յայտարարում է, որ միջանցքի չի լինելու, լինելու են կոմունիկացիաներ»,- ասաց փորձագէտը:

Ռուբէն Սաֆրաստեանն ընդգծում է՝ իրականում Ադրբեջանը եւ Թուրքիան հաւասարապէս շահագրգռւած են միջանցք ստանալու հարցում, պարզապէս լծակներ եւ հիմքեր չունեն՝ այս նպատակն իրագործելու համար:

Նշենք, որ վերջին շրջանում մեր տարածաշրջանում իր դերակատարումը ակտիւօրէն փորձում է մեծացնել նաեւ Արեւմուտքը:

Մեր հարցին ՝ արդեօ՞ք սա կարող է պայմանաւորւած լինել այն հանգամանքով, որ Արեւմուտքն էլ իր հերթին ինչ-որ շահագրգռւածութիւն ունի միջանցքի մասով, Ռուբէն Սաֆրաստեանը հակադարձեց՝ Արեւմուտքին երբեւէ չի կարող ձեռնտու լինել, որ «պանթուրքիզմի» գաղափարն իրականութիւն դառնայ եւ Թուրքիայի դերակատարումը մեծանայ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։