Հա

Քաղաքական

21/10/2022 - 09:20

Անկլաւները թշնամուն հնարաւորութիւն կը տան նշանառութեան տակ պահել մեր ստրատեգիական ճանապարհները

Հոկտեմբերի 20-ին «Հրապարակ TV»-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 20-ին «Հրապարակ TV»-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Նա անդրադարձել է ՀՀ իշխանութեան վարած արտաքին եւ ներքին քաղաքականութեան մի շարք հարցերի, այդ թւում` Հայաստանի շուրջ ստեղծւած վտանգավոր իրավիճակին, հնարավոր ծանր փաստաթղթերի ստորագրման հեռանկարին ու դրանք չէզոքացնելու մեր սուղ հնարաւորութիւններին:

Խօսելով իշխանութիւնների կողմից 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի անընդհատ թմբկահարումների մասին` Արթուր Խաչատրեանը նշել է, որ դա յղի է նոր վտանգներով` կապւած ԽՍՀՄ տարիներին ձեւաւորւած ադրբեջանական անկլաւների վերականգնման հետ: Ըստ Արթուր Խաչատրեանի` ճիշտ է, այդ անկլաւները շատ էլ մեծ տարածքներ չեն զբաղեցնում, բայց դիրքային առումով հնարաւորութիւն կը տան թշնամի երկրին նշանառութեան տակ պահելու մեր կենսական նշանակութեան ճանապարհները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։